Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է. Դավիթ Բաբայան
Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է։
Ինչպես ասել է` կան ուղղություններ, որտեղ հակառակորդը շարունակում է իր նենգ, հայատյաց քաղաքականությունը, փորձում է որոշ հատվածներում ճեղքել ՊԲ-ի պաշտպանական համակարգը: