Պատրաստ եմ ապահովել ադրբեջանցի ռազմագերու իրավունքների պաշտպանությունը․ Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ պատրաստ է ապահովել ադրբեջանցի ռազմագերու իրավունքների պաշտպանությունը: Անդրադառնալով ադրբեջանցի ռազմագերու առողջական վիճակով, Բեգլարյանը նշել է, որ մեր առողջապահական համակարգի պատասխանատուները պատշաճ բուժօգնություն են ցուցաբերում նրան։
«Իմ լիազորությունների շրջանակներում պատրաստ եմ ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը, եթե դրա կարիքն առաջանա»,- ասել է Արտակ Բեգլարյանը։