ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգի փորձարկման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Deutsche Welle»-ին, հոկտեմբերի 17-ին այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
«Այդ համակարգը կարող է վտանգ հանդիսանալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների օդանավերի համար և բացասական ազդեցություն ունենալ դաշինքի գործընկերների միջեւ հարաբերությունների վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքով ՝ կարևոր է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, մյուս դաշնակիցների հետ միասին շարունակի այլընտրանքային ուղիների որոնումը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշումը Թուրքիայի իրավունքն է, սակայն S-400 համակարգը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային համակարգերին:
«Թուրքիայի կողմից անցկացված S-400 թեստային փորձարկումները, եթե այդ փորձարկումները հաստատվում են, ափսոսանք է առաջացնում», – հայտարարել է ՆԱՏՕ – ի ներկայացուցիչը:
Հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ թուրք զինվորականներն առաջին անգամ S-400 են փորձարկել երկրի հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքի շրջանում:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը