Նախկիններին թողեք, ձեր դարդը լացեք

Պատերազմը դեռ չավարտված՝ իշխանությունը մեղավորների փնտրտուքով է զբաղված: «Փաշինյանի 2 տարվա գործունեությունը հանգեցրել է նրան, որ մենք 20 օր է` կարողանում ենք դիմակայել ավելի մեծ ուժերի, քան երբևէ եղել են տարածաշրջանում, հանգեցրել է նրան, որ մենք բացի 80-ականների զենքերից, այսօր ունենք զենքեր, որոնք մեզ թույլ են տալիս դիմակայել, երկուսուկես ընդամենը տարվա ընթացքում: Եվ ես ցավով պետք է արձանագրեմ, որ վախենում եմ այն մտքից, որ Աստված մի արասցե, հեղափոխություն չլիներ, հիմա մեր թշնամին լավագույն դեպքում Ստեփանակերտում էր»,- երեկ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սմոնյանը: Նա երկրորդել է Փաշինյանին եւ ասել, որ նախկիններից ծանր ժառանգություն են ստացել ու մերժել, ինչի համար էլ կանգնել են այսօրվա ծանր պատերազմի առջեւ:

Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը ժողովրդին հղված ուղերձում ղարաբաղյան կարգավորման ստացված ժառանգության թեման արծարծեց՝ նշելով, որ հարկ է համարում ընդգծել, որ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները: Բնականաբար, սլաքներն ուղղեց նախկինների կողմը: ՀՀԿ-ական մի քանի գործիչներ արագ արձագանքեցին, Փաշինյանին խորհուրդ տալով պատերազմական վիճակում չփորձել կարգավորման գործընթացի «ստացած ժառանգության» թեման շահարկել, փորձ անելով այսօրվա ստեղծած իրավիճակի համար մեղադրանքների սլաքներն ուղղել նախկին իշխանություններին: Իսկ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղղակի ծանր ապտակ հասցրեց: Նա կարգավորման շրջափուլերի մասին ծավալուն հոդված հրապարակեց, որից հետևյալ եզրակացությունը պետք է անել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման շանսն են թողել Փաշինյանին, որը երկու տարի պարծենում էր, թե «իր կետից է բանակցում»: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք: Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է նախկին իշխանության դիվանագիտական աշխատանքի արդյունքում Ալիևը մերժել կարևոր պայմանավորվածություններ, որոնք արտացոլված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում: Դրանցից են՝ շփման գծից դիպուկահարների հետ քաշելու պահանջը, հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը, խաղաղ կարգավորման պարտավորությունները, որոնք արտացոլված էին 1994-95թթ. հրադադարի դադարեցման եռակողմ փաստաթղթերում: Եվ ամենակարևորը՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին Իլհամ Ալիևը կառավարության նիստում խոստովանել էր, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ինքը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ինչեւէ, ակնհայտ է, որ իշխանությունները հասկանում են, որ վաղ թե ուշ առաջ են գալու պատերազմի պատճառների, Ադրբեջանի հարձակման հիմքերի եւ այլնի մասին հարցադրումներ, մանավանդ այս պարագայում, երբ ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ահռելի թվով զոհեր ունենք, տարածքային կորուսներ` եւս: Հայտնի ճշմարտություն է, երբ թնդանոթները սկսում են կրակել, կնշանակի պարտվել է դիվանագիտական ճակատը, ուստի պատեհ պահ են գտել հենց այս պահից զբաղվել մեղքերն իրենց վրայից թոթափելու անպտուղ գործով: Իսկ իրականությունն այն է, որ բոլոր առումներով են անհամեմատելի նախկինների հետ: Ավելի քան 20 տարի նրանց հաջողվեց Հայաստանում պահպանել ստատուս-քվոն, իհարկե, երբեմն-երբեմն հրադադարի ռեժիմը խախտվել է, բայց նման սոսկալի եւ մասշտաբային կորուստներ չենք ունեցել: Հատկապես երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ ոչ մի թիզ հող եւ մինիմում կորուստներ, ավելին՝ նրա օրոք որոշակիորեն մեծացել է մեր անվտանգության գոտին, որն էլ եղել է խաղաղության հիմնական գրավականը:

Սերժ Սարգսյանի ժամանակ էլ աննախատեպ հզոր զարգացման ծրագիր է կյանքի կոչվել: Եթե Նիկոլ Փաշինյանը պարապ մնա, չնայած դա իր հիմնական կագավիճակն է, կարող է աչքի անցկացնել, թե տեսական, սոցիալական, վերակառուցման ինչ ծրագրեր են կյանքի կոչվել, կամ էլ կարող է իր սիրելի Արայիկ Հարությունյանին խնդրել եւ նա կպատմի: Այո, եղել է նաեւ քառօրյա պատերազմ, բայց փաստն այն է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է հնարավորինս մինիմալ կորուստներով դուրս գալ այդ կռվից եւ չորս օրում կանգնեցնել կրակը, թե հիմա 80-ականների զենքով են կռվել, թե ընդհանրապես առանց զենքի, դա արդեն կարեւոր չէ: Իսկ իրականում, եթե առանց զենք ու փամփուշտ լինեին, թշնամին չորս օրում էլ կհասներ Ստեփանակերտ:

Եթե հիմա կա զենքը ու հնարավոր չէ կանգնեցնել, այ սա ավելի մեծ խնդիր է: Իսկ գուցե նախկինների մեղադրանքները անհիմն չէին, եւ իսկապես բերած զենքը վաճառվել է երրորդ երկրի. Փաստացի այդ հարցի պատասխանը դեռ չի տրվել՝ եղել է նման բան, թե ոչ: Կամ երբ գործարարներին պարտադրում էիք մուծվել, հայտարարում էիք, որ զենքեր եք գնել, կա՞ն արդյոք այդ զենքերը, Արայիկ Հարությունյանն ասում էր, թե ի տարբերություն 2016-ի Արցախի օդային տարածքը պաշտպանված է, բա որտեղից են այսքան ԱԹՍ-ները մաղվում Արցախի գլխին, Փաշինյանն ասում էր, որ 80-ականների զենքերից ազատված ենք: Պատերազմից հետո, անշուշտ կտրվի գնահատական եւ կհասկանանք, թե իշխանության հայտարարությունները որքանով էին իրական, եւ ինչու այդ պայմաններում Արցախում այս մասշտաբի ավերածություն տեղի ունեցավ, երկուսուկես տարի կարող էիք շատ հարցերում մանեւրել, բայց սրա պատասխանը պատերազմն է տալու: Իսկ եթե այսքան մարդկային կորուստներից հետո հանկարծ պարզվի, որ իշխանությունը հող է հանձնում, այդ մեկի համար հաստատ հրապարակային դատաստանի կարժանանա:

Անի Սահակյան

դիտվել է 12850 անգամ
Լրահոս
Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am