Կրեմլը սկսել է ուղիղ աշխատել Արցախի հետ


Արցախում կատարվող իրադարձություններին տևական ժամանակ որպես դիտորդ և միջնորդ հետևելու Կրեմլի կարգավիճակը, անկախ պատճառներից, անվերջ շարունակվել չի կարող, որովհետև մեր տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումն ու հզորացումն, ի հաշիվ Ռուսական կայսրության թուլացման է լինելու: Սա Կրեմլը և Պուտինը հասկանում են բոլորից լավ, առավել ևս, որ Թուրքիայի պահվածքն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածք և սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Սա շատ բաց մարտահրավեր է՚ ուղղված Պուտինին: Այս պահին բախման թատերաբեմը Արցախն է, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հետագայում ռազմաճակատի աշխարհագրությունը չի փոխվի:
Այսքանով հանդերձ Մոսկվա-Երևան ուղիղ բանակցությունների տեմպը, համենայն դեպքս առաջին դեմքերի մակարդակով, վերջին օրերին նկատելիորեն ընկել է, ավելին դրանք կարծես թե չկան: Վերջին օրերին Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր |Պուտին հեռախոսազրույց անգամ տեղի չի ունեցել (այդ մասին չկա պաշտոնական տեղեկատվություն), էլ չենք խոսում այն մասին, որ արդեն 20 օր շարունակվող պատերազմի պայմաններում Հայաստանի վարչապետն պետք է որ դեմ առ դեմ քննարկում ունեցած լիներ մեր ռազմական գլխավոր գործըներոջ՚ ՌԴ նախագահի հետ: Հանդիպում տեղի չի ունեցել, համենայն դեպս այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Ինչևէ:
Նախօրիեն հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովը հանդիպում է ունեցել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Քննարկել են ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և երկուստեք ընդգծել տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: «Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»,- ՖԲ էջում գրել է Արայիկ Հարությունյանը։
Հանդիպման մասին հրապարակում էր կատարել նաև պետդումայի պատգամավորը: Վիտալի Միլոնովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր մենք հանդիպեցինք ԼՂ նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի հետ։ Այս դժվարին օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են։ Հակամարտության ռազմական լուծումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից անթույլատրելի է։ Մենք շատ հույս ունենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն կպաշտպանվի ագրեսիայից, եւ ոչ մի թուրքական անօդաչու այլեւս կյանքեր չի խլի։ Ղարաբաղի հողը ԻՊ բարմալեյների ատամների բանը չէ»։
Ավելի ուշ ռուսական պաշտոնական լրատվությունը հայտարարեց, որ Օդային հարված է հասցրել Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբավորումներին, որոնք պետք է տեղափոխվեին Արցախ:
Ռուսաստանը արգելել է իր տարածք մտնել մոտ 68 տոննա թուրքական ապրանք:
ՌԴ-ն զորավարժություններ է սկսել Կասպից ծովում՚ Թևավոր հրթիռներով և ռազմական նավատորմով: Սրանք բոլորն այնուամենայնիվ զսպող նշանակություն ունեն: Օգտագործելով տեռորիստների դեմ պայքարի խաղաքարտը՚ Ռուսաստանը կարծես թե մտադիր է ուղիղ աշխատել Արցախի հետ, քանի որ այս պահին դա է պահանջում նրա կայսերական շահը: Բայց մեզ համար դա ձեռնտու տարբերակ է, որովհետև պատերազմն օր առաջ կանգնեցնելու հարցում ռուսական ներգրավվածությունն այսպես թե այնպես այլընտրանք չունի:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 39369 անգամ
Լրահոս
Տուգանվում ես, հետևաբար՝ սորոսական չես Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահների կողմից Մերօրյա հերոսներ. Մարգար Սարիբեկյան. video Զոհվել է դերասան Ադամ Խալաթյանը Կանանց առաջին վաշտի մարզումները. video ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ժնեւում երեկ փակ հանդիպում են ունեցել Ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը երրորդ անգամ է վիրահատվել Երեւանում «Կներեք, Ձեզ որ հավատում էինք»․ Սարիկ Անդրեասյանի բաց նամակը Վլադիմիր Պուտինին 1-ին նախագահի խոսնակը՝ Մոսկվա այցի մասին «Իմ գործին եմ, թուրք եմ սատկացնում»․ Մանախ Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ կրկին քննարկել է իրավիճակը ԼՂ-ում ԼՂ հակամարտող կողմերին թույլ չենք տա հատել Թեհրանի սահմանած «կարմիր գիծը». Իրանցի բարձրաստիճան գեներալ Այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան․ Նիկոլ Փաշինյան Այսօր առաջին անգամ իմ հրամանով ԱՀ ԶՈՒ-ն հրթիռային համազարկ է տվել Գանձակ քաղաքին. video «Ազնավուրի բախտը բերել է՝ ողջ չէ, թե չէ իր հայտարարությունները կդառնային տուգանքի ենթակա». Yerevan.Today-ը տուգանվել է Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ունեցել Ռուսաստանն ասում է՝ Դուք ի՞նչ եք ուզում՝ Արցախ, թե՞ Փաշինյան. Միհրանյան. video Ազգն ու պետությունը կախված են մի ծաղրածուից. Անդրանիկ Միհրանյան. video Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Իզմիրում շենքեր են փլուզվել Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծել. աշխարհը շատ թանկ է վճարելու. Բելգիացի պատգամավորը ՝ Արցախի նախագահին Ժնևում ` Զոհրաբ Մնացականյան -Ջեյհուն Բայրամով հանդիպման մասին Վարչապետի խոսնակը՝ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելու և ռուսական էլիտայի հետ ԼՂ իրավիճակը քննարկելու մասին ՀՀ կառավարությունը գաղափար չունի՝ ինչ է կատարվում Արցախում. Անդրանիկ Միհրանյան (video) Հարց վարչապետին. արդյոք թշնամու՝ Շուշիից 5կմ հեռավորության վրա գտնվելը նահանջի մեր ծրագրի մասն էր. պատմաբան (video) Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Շուշին, բայց հարվածը եղել է ձորակի ուղղությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub