Հունաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացմանը (video)
Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ընդլայնված եւ տետ-ա-տետ ձեւաչափերով հանդիպման ընթացքում քննարկվել է ինչպես ռազմական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային ոլորտներում երկկողմ համագործակցությունը, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով եւ միջազգային հարթակներում համագործակցությունը:
Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը նշել է. «Մինչ ԱԳՆ ժամանելը, պատիվ ունեի հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ շատ հուզված էի: Մեր ժողովուրդները կիսում են այդ հանցագործությունների խորը ցավը: Չի կարելի մոռանալ այդ հանցագործությունները, դրանք այլեւս երբեք չպետք է կրկնվեն: Հունաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացմանը»: