Պատերազմն ու ճանաչման հրամայականը

Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքային խորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն: Քաղաքային խորհրդում Արցախի անկախության ճանաչման հրատապ միջնորդությունն ընդունվել է միաձայն:

Միջնորդությամբ քաղաքային խորհուրդը հանձնարարել է Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Ճանաչումը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության հաստատմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»,-ասված է քաղաքային խորհրդի որոշման մեջ:

Մոտ քսան պատգամավոր պահանջել է, որպեսզի Ֆրանսիան «անհապաղ ճանաչի» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Երկիրը գտնվում է Ադրբեջանի և Հայաստանի զինված բախումների կենտրոնում, հայտնում է lefigaro.fr-ն: Ազգային ժողով ներկայացված բանաձևում պատգամավորներ Ֆրանսուա Պուպոնին և Գի Թեսիեն կառավարությանը հորդորում են «անհապաղ սկսել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի իշխանությունների հետ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար»:

Երեկ հայտնի դարձավ, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Ադրբեջանի ռազմական քայլերը դատապարտող բանաձև, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը հրապարակել է Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը, որում ասված է. «Պատգամավորների պալատը, հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է, արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը, գիտակցելով, որ ընթացող մարտերը ամենադաժանն են 1994թ։ Կնքված զինադադարից հետո, արձանագրելով երրորդ երկրների, մասնավորապես Թուրքիայի, ներգրավմամբ աճող բարդությունները, գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով, փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի ( Հայաստանի) աջակցությունը վայելող ուժերը դուրս գան վիճելի տարածքից, գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ, կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության, կոչ է անում Կառավարությանը՝ հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին, դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության, աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994 թվականի մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»:

Հիշեցնենք, որ Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն դատապարտում է պատերազմական գործողություններն Արցախում: Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:
Բելգիայում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ բանաձևում, մասնավորապես ասված է. «Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվել է Ադրբեջանի կողմից՝ Ստեփանակերտի ռմբակոծությամբ: Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը: Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը ապակայունացնում են տարածաշրջանը»:

Արցախի միջազգային ճանաչման հստակ գիծն այլև անշրջելի է. Այսօր պետք է գոնե այդ գծին տեր կանգնել: Լայնածավալ պատերազմն Արցախում արդեն իսկ ակնհայտ փաստ է, որ տեղի է ունենում թուրք-ադրբեջանական բացահայտ ահաբեկչական քայլերով և միակ ելքը՝ Արցախի ժողովրդին փրկելն է ահաբեկչությունից, այն է՝ ճանաչել Արցախի անկախությունը:

Եվրոպացի պաշտոնյաները սկսել են ամենօրյա ռեժիմով քննադատել Թուրքիայի գործողությունները:

Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին քննադատել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընդարձակմանը նպաստելու և Եվրոպական միության նկատմամբ սադրիչ քայլերի դիմելու համար: «Թուրքական հռետորաբանությունը գնալով ավելի ռազմաշունչ է դառնում, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բնավ չի մեղմում այդ կեցվածքը»,- այսօր Բրյուսելում հայտարարել է Սասսոլին: «Ինչո՞ւ Եվրոպական միությունը չի կարողանում վճռական գործողություններով արձագանքել Թուրքիայի այդ կեցվածքին», պատասխանելով այդ հարցին` Եվրախորհրդարանի խոսնակն ասել է, թե ինքն անձամբ խնդիրը մի քանի անգամ արծարծել է Եվրամիության լիդերների հետ հանդիպումներում:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը երեկ կրկին քննադատեց Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին հայերի դեմ, ասաց Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը Գերմանիայի և Լեհաստանի իր գործընկերների հետ հինգշաբթի օրը տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ: «Այս հարցում ռազմական հաղթանակ չի լինելու, ուստի հրադադարը պետք է իրագործվի», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը: Ըստ ֆրանսիացի պաշտոնյայի, Թուրքիան միակ երկիրն է, որը դեմ է հրադադարին։ «Մենք այսօր տեսնում ենք, որ միակ երկիրը, որը կոչ չի անում հարգել հրադադարը, Թուրքիան է, և դա վնասում է գործընթացին», - ասաց Ժան Իվ Լը Դրիանը։
Ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները մեղադրեցին Թուրքիային` Միջերկրական ծովում իր սադրանքները Եվրամիության նկատմամբ շարունակելու մեջ և հորդորեցին առաջիկա շաբաթների ընթացքում հստակեցնել իր դիրքերը: «Մեզ համար պարզ է, որ Թուրքիան մշտապես սադրիչ գործողություններ է իրականացնում, որոնք անընդունելի են», - ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը:

Հիշեցնենք, որ Բաքուն սպառնում է, որ առանց վարանելու կխզի հարաբերությունները որևէ պետության հետ, որը կհամարձակվի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Այդ փորձերն անհիմն են, ոչ մի պետություն չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամբողջ աշխարհն է ճանաչում, այն ճանաչում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունները, այն տեղ է գտել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև կնքված պայմանագրերում», օրերս հայտարարել էր Ադրբեջանի ղեկավարը:

Արդեն 2 շաբաթից ավելի Նիկոլ Փաշինյանը օտարերկյա լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, խոսում Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Եթե սա է գիծը՝ կարգավորման ուղղությամբ, ուրեմն դա հստակ պետք է ամրագրվի նաև հարցազրույցներից դուրս:

դիտվել է 5178 անգամ
Լրահոս
Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ միացավ Տավուշի շարժմանը (video) Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am