Ե՞րբ եւ ո՞ր երկրի խաղաղապահները պետք է տեղակայվեն սահմանին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման թեման կրկին առաջին պլան մղվեց, եւ դրան նպաստեցին այդ մասին տարբեր հայտարարությունները: Մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում ասել է. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հարցն ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ում»: Ապա ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնության դեպքում»:

Դրանից հետո էլ այս թեմային անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ասելով. «Դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղեկայման մասին, չնայած այն նախատեսված է նաեւ հարցի կարգավորման հիմնարար սկզբունքներով»: Խաղաղապահներին երեկ անդրադարձել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` շեշտելով, թե Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման համար ռազմական գերատեսչությունների գծով պետք է մշակել անհրաժեշտ մեխանիզմներ, սակայն հավելել է, թե այսօր նման աշխատանք դեռ չի կատարվում։ Իսկ, ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին «Ալ Ջազիրայի» լրագրող Բերնարդ Սմիթի հարցին՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ, Լեռնային Ղարաբաղում», Նիկոլ Փաշինյանը պատասխանում է. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Սակայն շատ կարեւոր է հասկանալ, թե այդ կետին հասնելու եւ կողմերի համաձայնության պարագայում որ երկրի խաղաղապահները կարող են տեղակայվել եւ սահմանի որ մասում հատկապես: Այն պետք է պահպանի նաեւ Լեռնային Ղարաբաղի կողմից Հայաստանին սահմանակից հատվա՞ծը, թե՞ խոսքը միայն ղարաբաղաադրբեջանական սահմանում խաղաղապահների մասին է եւ, որ ամենագլխավորն է, ո՞ր երկրի խաղաղապահները պետք է լինեն դրանք:

Նկատենք՝ Ադրբեջանը նաեւ տարիներ առաջ էր դեմ արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը, սակայն երեկ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ասել էր, թե դրանք պետք է լինեն այն երկրներից, որոնք իրենց քայլերով նպաստում կամ ցանկանում են նպաստել խաղաղության հաստատմանը: Սակայն խաղաղապահների կազմը, կարգավիճակն ու հնարավորությունները կախված են այն համաձայնագրից եւ վստահությունից, որ կողմերը կունենան:

Եվ սա է նաեւ պատճառը, որ Ադրբեջանը կողմ չի լինի խաղաղապահների անգամ ՌԴ-ից: Ռուս խաղաղապահներին դեմ են նաեւ Իրանը ու Թուրքիան: Միեւնույն ժամանակ, կարող է առաջ քաշվել Ղազախստանից խաղաղապահների տեղակայումը, ինչն էլ արդեն կարող է անընդունելի լինել ՀՀ-ի համար՝ հաշվի առնելով ոչ միանշանակ վերաբերմունքը: Ստացվում է՝ այս հարցն էլ այնքան հեշտ լուծվողներից չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 897 անգամ
Լրահոս
Ռուս խաղաղապահների «գնդակը» նետվեց Ալիևի դաշտ Հարմար պահի Պուտինը կփակի Էրդողանի «ախորժակը» Պուտինը խոսեց, բայց չգաղտնազերծեց, թե ինչպես է գործելու. Դա նրա ոճն է Բաքվի վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին. ՀՀ ԱԳ նախարարը՝ Շվեյցարիայի գործըկերոջը Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են (լրացված) «Չեմ ուզում խոսել». արդյոք Թրամփը շփվե՞լ է Հայաստանի կամ Ադրբեջանի առաջնորդների հետ ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան Բոլորի համար ակնհայտ է, որ նա չի դիմելու Պուտինը, Արցախն ու մեծ քաղաքականության նուրբ դետալները Մասնակցում եմ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին որպես միջնորդ. Թրամփ ՆԱՏՕ-ն անհանգստություն է հայտնում Թուրքիայի C-400-ների փորձարկումների կապակցությամբ Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ. ՄԻՊ Հաղթանակ կերտողները. նոր ֆոտոշարք՝ առաջնագծից Մարտունին ռմբակոծվում է, Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ /տեսաշար/ Ալիևի «փառավորներ», որ զրահատեխնիկան թողել ու փախել եք, ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու․ Ա. Հովհաննիսյան Երկուստեք վերահաստատվել է ԼՂ-ի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը. video Ծնվել է Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի որդին Նիկոլ Փաշինյանը տեսակցել է Սասուն Միքայելյանին /տեսաշար/ Արտակ Բեգլարյանը կոչ է անում՝ զգուշանալ ադրբեջանական տեսանյութերից և լուսանկարներից Գերևարված ադրբեջանցի զինծառայողը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից Կատալոնիայի խորհրդարանը դատապարտել է Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումը. ՀՀ ԱԳՆ Ժամանակն է ներկայացնել իրերի իրական, ոչ «արծրունական» վիճակը. Ռուբեն Մելիքյան Նա տվեց հայրենիքին ամեն ինչ, ինչ ուներ, բայց հայրենիքը իրեն ոչնչով դեռ չի փոխհատուցել. Լևոն Զուրաբյանը՝ Դավիթ Մաթևոսյանի մասին Թուրքերն ունեն երկու բանի իրավունք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub