Նախկինները Փաշինյանին խեղճացած Ալիև են հանձնել. Էդվարդ Նալբանդյանի հուժկու ապտակը

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հղված ուղերձում ղարաբաղյան կարգավորման ստացված ժառանգության թեման արծարծեց՝ նշելով, որ հարկ է համարում ընդգծել, որ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:

«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը: Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև՝ դա անընդունելի էր: Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը՝ ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում, և, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր», ասաց Փաշինյանը:

Երեկ ՀՀԿ-ական մի քանի գործիչներ արագ արձագանքեցին, Փաշինյանին խորհուրդ տալով պատերազմական վիճակում չփորձել կարգավորման գործընթացի «ստացած ժառանգության» թեման շահարկել, փորձ անելով այսօրվա ստեղծած իրավիճակի համար մեղադրանքների սլաքներն ուղղել նախկին իշխանություններին:

Այսօր «Սպուտնիկ» գործակալության կայքում Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոդված է հրապարակել, որտեղ փաստացի պարզ ու հստակ պատասխանում է Փաշինյանին: Այդ հոդվածից հետևյալ եզրակացությունը պետք է անել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման շանսն են թողել Փաշինյանին, որը երկու տարի պարծենում էր, թե «իր կետից է բանակցում»: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք:

Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է նախկին իշխանության դիվանագիտական աշխատանքի արդյունքում Ալիևը մերժել կարևոր պայմանավորվածություններ, որոնք արտացոլված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում:

Դրանցից են՝ շփման գծից դիպուկահարների հետ քաշելու պահանջը, հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը, խաղաղ կարգավորման պարտավորությունները, որոնք արտացոլված էին 1994-95թթ. հրադադարի դադարեցման եռակողմ փաստաթղթերում:

Այնուհետև, նախկին իշխանության դիվանագիտության շնորհիվ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության համատեղ հայտարարություններում արձանագրվել են հիմնարար սկզբունքների՝ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, ինչպես նաև՝ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Ավելին, Նալբանդյանը հիշեցնում է, որ այս սկզբունքները 2009թ. դեկտեմբերին համանախագահների և Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունում էին տեղ գտել:

Եվ վերջապես ամենակարևորը՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին Իլհամ Ալիևը կառավարության նիստում խոստովանել էր, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ինքը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ահա, այս հոգեվիճակում գտնվող Ալիև են հանձնել Փաշինյանին նախկին իշխանությունները: Ինչու՞ Ալիևի առանց այն էլ երկար «լեզուն», ավելի երկարեց վերջին երկուսուկես տարիների ընթացքում, ինչու՞ նա դարձավ ավելի ագրեսիվ ու կոշտ, ինչու՞ նրա պահանջները նոր «բարձունքներ» գրավեցին...

Այս հարցերին թող արդեն Փաշինյանն ու նրա կառավարության անդամները պատասխանեն՝ համեմատելով մինչև 2018-ը Ալիևի հոգեվիճակը և արդեն 2018-ից հետո նույն Ալիևի պահվածքն ու ելույթները:

դիտվել է 27645 անգամ
Լրահոս
Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am