ԱՄՆ-ն ու Իսրայելն ընդդեմ Հայաստանի ու Արցախի. Իրանի համբերության բաժակը լցվում է

Երեկ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը իսրայելական արտադրության Harop ԱԹՍ է խոցել, որն ադրբեջանական բանակն օգտագործում է Ղարաբաղում։ Անօդաչու թռչող սարքը խախտել է Իրանի օդային տարածքն ու տեղում խոցվել։ Այն վայր է ընկել Իրանի տարածքում։ Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ անօդաչու սարքը շատ չի վնասվել, և այն հնարավոր է օգտագործել։

Մեկ օր առաջ Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդն այցելել էր ՀՀ պաշտպանության նախարարություն: Հանդիպման ընթացքում քննարկվել էր հակամարտությունում Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա։

Հոկտեմբերի 13-ին Հայաստանում Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին քննարկում էր պատերազմական իրավիճակը ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, որը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի` Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ հարևան Իրանի համար մի կողմից ակնհայտ է, որ Թուրքիան ներգրավել է արցախյան պատերազմում, մյուս կողմից բացահայտ է, որ Իրանին դուր չի գալիս իսրայելական աջակցությունը Ադրբեջանին: Սա նշանակում է՝ ԱՄՆ-Իսրայել աջակցություն Ադրբեջանին, ինչը խիստ անընդունելի է հարևան Իրանի համար:

Իրանն այս օրերին աջակցում է ռուսական ջանքերը: Իրանը բարձր է գնահատում ԼՂ-ում կրակի դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը, երեկ հայտարարել է ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին:
«Հուսով ենք, որ խաղաղ բանակցությունները կսկսվեն որքան հնարավոր է շուտ, և բանակցությունների արդյունքները կհամապատասխանեն Ադրբեջանի և Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքներին այնպես, որ դա չի հանգեցնի նոր պատերազմի»,-ասել է նա: Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ տարածաշրջանում կան անհրաժեշտ հնարավորությունները՝ լուծելու խնդիրն ու ապահովելու խաղաղությունն ու անվտանգությունը:

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Մոսկվայի բանակցությունները տարածաշրջանային անկախ տերությունների ներուժի լավ նշան են, և Իրանը լիովին պատրաստ է համագործակցել միջազգային իրավունքին համապատասխան խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում»,-նշել է նա:

Այստեղ ուշագրավ է, որ բավական խորհրդավոր լռություն է պահպանում ԱՄՆ-ի նախագահը: Դա նկատեց ու արձանագրեց ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, որը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որում, մասնավորապես ասվում է.

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի խախտմամբ և մարտերի վերսկսմամբ: Անօդաչու թռչող սարքերը, ականանետերը և հեռահար հրետանին հարյուրավոր կյանքեր են խլում շփման գծի երկու կողմերում՝ տեղահանելով հազարավոր խաղաղ բնակիչների:

Այս վերջին լարվածության ողջ ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում անհասկանալիորեն պասիվ էր և չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ո՛չ Նախագահ Թրամփը, ո՛չ էլ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, անգամ երբ տարածաշրջանում բռնկում է: Դիվանագիտությունը Մոսկվային լիազորելու փոխարեն վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտերը դեէսկալացնելու և երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար: Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու՝ վերջինիս ջանքերը:

Հայաստանին պետք է հասկանալի լինի, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անվերջ օկուպացված լինել, և որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն հուսալի բանակցությունները հակամարտության տևական լուծման շուրջ: Վերջապես, պետք է դադարեցնի փաղաքշել Անկարային և ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից:

Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են: Դիվանագիտական հանգուցալուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ, նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը»:

Ջո Բայդենի գնահատականները լիովին արդարացի են: Թրամփի անտարբերությունը, վստահաբար, պատահականություն չէ, այլ հստակ լռության քաղաքականություն է, որի մասին Հայաստանի ներկայիս իշխանությունը պետք է պատասխանի, թե ինչո՞ւ:

Ինչու՞ ունենք արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ՝ «ոչ լավ, ոչ վատ» մակարդակի անորոշ հարաբերություններ...

Ինչո՞վ է բացատրվում է ԱՄՆ նախագահի լռությունը, որը միանշանակ կարելի է մեկնաբանել որպես՝ Թուրքիային, Ադրբեջանին ու Իսրայելին աջակցություն՝ ընդդեմ Արցախի ու Հայաստանի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7293 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am