Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը պետական դավաճան է

 

Արդեն երրորդ օրն է գրում եմ այս մասին և ցավում եմ, որ այն ուշադրության չի արժանանում, ստիպված բացում եմ որոշ փակագծեր։
Արցախում կայանալիք ընտրությունների ժամանակ ես ի լուր աշխարհի հայտարարել էի, որ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտը Ռուսաստանի Դաշնություն 5 տարով արգելափակված է, կոնկրետ այդ անձանց՝ Մասիս Մայիլյանին և Սամվել Բաբայանին առձեռն ներկայացնելով այդ որոշումների պատճենները։
Ս․թ․ սեպտեմբերի 29-ին ես վերահաստատել էի այդ իրողությունը և խնդրել էի, որ Մասիս Մայիլյանին և Սամվել Բաբայանին որևէ բանակցության մեջ չներգրավեն։ Ինձ համար անհասկանալի էր թե ինչո՞ւ Մոսկվա մեկնելուց Հայաստանի պատվիրակության կազմում հայտնվել է Մասիս Մայիլյանը, արդյո՞ք սա Հայաստանի արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանի տգիտության, թե՞ այլ բանի արդյունք է։
Բոլորին էր պարզ, որ սորոսական Մասիս Մայիլյանը գտնվելով այդ պատվիրակության կազմում խայտառակ վիճակի մեջ էր դնելու Հայաստանի Հանրապետությանը։ Այդ անչափ կարևոր բանակցությունները, որ նախաձեռնել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը կարող էին ձախողվել հենց միայն այն պատճառով, որ ինչ-որ տգետ հայ իշխանավորների անհասկանալի գործելաոճի արդյունքում պատվիրակության կազմում էր այդ սորոսածին դավաճանը։
Իհարկե սորոսի վաստակին Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հնարավորություն չեն տվել՝ նույնիսկ այն դեպքում, երբ Զոհրաբ Մնացականյանը 40 րոպեից ավել զբաղվել է Մասիս Մայիլյանի Ռուսաստանի Դաշնություն մուտքի թւույլտվություն ստանալու համար, սակայն այդ ջանքերն անցել են ապարդյուն։ Մասիս Մայիլյանը 15 ժամից ավել մնացել է օդանավակայանում հատուկ հսկողության տակ մինչև նրան այնտեղից վերցրել ու հետ են բերել Հայաստանի Հանրապետություն։
Ես հրապարակել եմ այդ խղճուկ մարդու, սորոսի վաստակ՝Մասիս Մայիլյանի նկարները Մոսկվայի օդանավակայանում։
Հիմա հարցս Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պարոնայք, ինչո՞ւ դեռ մինչև հիմա աշխատանքից ազատված չէ այն մարդը՝ Մասիս Մայիլյանը, ով ստորաբար խաբել է Ձեզ, ասելով՝ թե Իսագուլյանը ստում է Ձեզ և իմ մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելափակված չէ։
Ես հետագայում շատ փակագծեր եմ բացելու, նաև այլ մարդկանց մասին այդ թվում՝ նրա, ում անունը այս գրության մեջ ևս հիշատակված է։ Ես կբացահայտեմ թե ինչպես նա այս օրերին զբաղված է եղել ոչ թե հայրենիքին ծառայելով, այլ Հայաստանից ժամանած <<բարձրաշխարհիկ>> կանանց ու նրանց զավակներին տարբեր բունկերներ ման ածելով։

Գառնիկ Իսագուլյանի գրառումը



 

 

 

դիտվել է 3050 անգամ
Լրահոս
Ինքնասպանություն է գործել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող 38-ամյա տղամարդը Տիգրան Բալայան. Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ Մահվան ելքով վրաերթ Վայոց ձորի մարզում. 33-ամա տղամարդը տեղում մահացել է Գազ չի լինելու Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել է երկու դիտակետ Գազի բալոնները Վանաձորից արտահանվում են Ռուսաստան, Հարավային Աֆրիկա և․․․ երկինք Հիմա ժողովուրդը մի քիչ հուսալքված է, բայց երկար չի տեւելու այս վիճակը. Արշակ Աբրահամյան Մոսկվայում հայտնաբերվել է «Ռուկի վերխ» խմբի նախկին ստեղնաշարահար Վլադիմիր Կապիրինի դին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. վիրավորները պապ ու թոռ են «Կլինի մեզ բացատրեք այդ ի՞նչ 8 անկլավներ են․ 1974 թվականի քարտեզում 3 անկլավ կա». Հրանտ Բագրատյան Իսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է անում հայերին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց ԼՂ ՊԲ հանձնած զենքի և տեխնիկայի վերջնական թվերը Հրադադարի մասին խոսք լինել չի կարող. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Պետություն ստեղծող քաղաքացին դա պահանջատեր քաղաքացին է. Հովհաննես Ավետիսյան «Ավանդաբար պաղեստինա-իսրայելայան նման սրացումներն ավարտվում են». Արմեն Պետրոսյան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 77․776-ը գտնվում են ՀՀ տարբեր մարզերում Մարդկանց կամ ապատեղեկացված են, կամ իրենք են մոլորեցնում. Բլինքեն Ղարիբաշվիլի. Մենք ցանկանում ենք շատ երկարաժամկետ գործընկերություն ունենալ Ադրբեջանի հետ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Honda-ն և VAZ-ը, ևս 3 մեքենա վնասվել են Ադրբեջանը հայատյաց պետություն է, լուծումը Փաշինյանի հեռացումը և պրոֆեսիոնալ իշխանության ձևավորումն է ԱԱ. Արթուր Դավթյանը գրավեց 6-րդ տեղը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 9-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը Հոկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Օրբելյանը Հոկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am