Տականքի տականքն էլ կա

Մինչ հայական բանակն առաջնագծում բառի բուն իմաստով հրաշքներ է գործում, մինչ հայ զինվորն անհավանական սխրանքներ է գործում ու դրանով է պայմանավորված, որ 10 օրից ավել դիմագրավում են մինչեւ ատամները զինված թշնամու վայրագություններին, հանկարծ պետությանդ ղեկավարը հանդես է գալիս ֆեյսբուքյան մի գրառմամբ, որով երկրոտ ճակատն է բացում արդեն Հայաստանում: Նիոլ Փաշինյանը իրենց բնորոշ դիլետանտությամբ «ինչ-որ մարդկանց» կողմից խուճապային տրամադրություններ տարածելու, զինվորներին դասալքության մղելու եւ դավաճանության վերաբերյալ  գրառումով հանդես եկավ, որում մասնավորապես ասվում է. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսեվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում:
Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ»:
Փաստորեն, պատերազմի առաջին օրերին իշխանությունները հորդորում են աննախադեպ միասնություն դրսեւորել չհարվածել թիկունքից հազվադեպ հանդիպող ֆեյսբուքյան քննադատներով էլ ԱԱԾ-ն է զբաղվում, իսկ իրենք զբաղված են ազգը բառի բուն իմաստով պառակտելով:
Քանզի չստուգված լուրեր տարածելով, հիմնավոր փաստերով չամրապնդված անանուն մեղադրանքներ տիրաժավորելով, հանրության մեջ փոխադարձ անվստահություն, երկպառակտություն է միայն սերմանվում:
Միգուցե հիասթափված են, որ ընդդիմությունն աննախադեպ համերաշխություն դրսեւորեց եւ այլեւս իրենց անհաջողությունները չեն կարող «թիկունքից հարվածողների»: վրա գցել, որոշել են ինքնապաշտպանական բնազդով իրենք անցնել հակահարձակման, հող նախապատրաստել սեփական անհաջողությունների համար՝ մեղքը բարդելով «դավաճանների» վրա:

Անշուշտ,Փաշինյանն ինքը եւ իր թիմում հասկանում են, որ կան շատերը, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում այս օրերին, ինչը հանգեցրեց այս պատերազմին, ինչու եւ ում մեղքին է ծանրանալու անմեղ հայորդիների արյունը, ու չնայած այդ շրջանակներում այսօր լուռ են, բայց գալու է նաեւ պատասխան պահանջելու ժամանակը: Արդյոք դավաճանների այսպիսի որսով փորձում են իրենց սխալների համար քավության նոխազներ ընտրել, մենք այսօր նման կասկածներ չէինք ունենա, եթե Փաշինյանի գրառմանը չհաջորդեին նոր զարգացումներ:

Վարչապետի կրնկի տակ գործող, սորոսականներց սնվող ԱԺ պատգամավորից մեկին պատկանող լրատվամիջոցում անմիջապես շարունակվեց վարչապետի միտքը եւ տեղեկություն հրապարակվեց, թե ձերբակալված անձը կամ այսպես կոչված դավաճանը, ում մասին Նիկոլ Փաշինյանը նշել էր իր գրառման մեջ, պատերազմական այս օրերին Արցախում հանդիպումներ է ունեցել այնտեղ գտնվող նախկին նախագահներ ՌոբեՐտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։ «Թե ինչ են քննարկել այդ հանդիպման ժամանակ՝ մեզ հայտնի չէ, թեև կարելի է արդեն կռահել։ Բացառված չէ նաև, որ հանդիպման ժամանակ ինֆորմացիայի որոշակի փոխանակում է եղել»,- գրել է կայքը։ Այս կետում, իսկապես, հնարավոր չէ լռել եւ չասել, որ տականքի տականքն էլ կա: Փաստորեն, երկրորդ նախագահը, ով կերտել է Արցախի հաղթանակը եւ միակ ղեկավարն է եղել, ում նախագահության ժամանակաշրջանում՝ Հայաստանում եւ Արցախում, խաղաղությունը գրեթե անսասան պահպանվել է, դավաճանության մեջ կարող է մեղադրել միայն տականքի տականքը: Կամ՝ Սերժ Սարգսյանին, ով նույնպես անցել է պաերազմի բովով եւ իր պաշտոնավարման ընթացքում շարունակել բանակաշինության, Արցախի շենացման սրբազան գործը: Իսկ Արթուր Վանեցյանն էլ թավշյա իշխանության այն պաշտոնյան էր, ով առաջինը հասկացավ, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, թե որքան վտագավոր է նա եւ իր իշխանությունը մեր պետության ու պետականության համար ու հեռացավ՝ իշխանություններին ուղղված «կանգ առ» կոչով:
Տականքություն է ընդհանրապես լեգենդար հրամանատարին, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին դավաճանի պիտակ կպցնլը, նրա կատարած սխրագործությունների առաջ յուրաքանչյուրս են պարտավոր միայն գլուխ խոնարհել ու լռել: Բայց ինչպես ասացինք տականքի տականքն էլ կա, որի հիվանդագին երեւակայությունը դատապարտված է բոլոր ժամանակներում ծառայել որոշ տերերի, այս այս լուրն էլ վստահ ենք երկնել է, որպեսզի կառավարության ՊՈԱԿ-ի ղեկավար Հհովհաննես Մովսիսյանի միջոցով նոր տերերին ապացուցի իր անվերապահ ծառայամտությունը:

Անի Սահակյան

դիտվել է 14125 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am