Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փակ հանդիպմանը սկանդալային հայտարարություններ է արել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ, մեզ հասած տեղեկություններով, սկանդալային հայտարարություններ արել։ Ասել է, որ հավաստի տեղեկություններ կան, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դավաճանների խումբ է աշխատել, եւ այդ շրջանակն է հրահրել պատերազմը, եւ պատերազմի դաշտում էլ փորձել են պարտություն ապահովել։

Հիշեցրել է պատերազմի երրորդ օրը, մամուլի ասուլիսում իր անակնկալ հայտարարությունը՝ լրատվամիջոցների ու դավաճանների մասին, երբ «հաթաթա» տվեց, թե շուտով բացահայտելու է իր դեմ հոդվածների պատվիրատուներին եւ պատվեր կատարողներին՝ «իրական դավաճաններին»։ Երեկ էլ ասել է, թե հենց այդ «դավաճաններն» են իրենց պատվիրված հոդվածներով սասանել Արցախի անվտանգության հիմքերը։

Ներկաները պատմում էին, որ խոսել է Փաշինյանի լեքսիկոնով եւ նմանությամբ։ Ասել է՝ «Ստեփանակերտի սրտում» նստած որոշ անձինք են զինվորներին ասել, թե իզուր են կռվում, Նիկոլը ծախել է հողերը, ակնհայտորեն նկատի ունենալով նախկին նախագահներին։ Ներկաները հակադարձել են նրան՝ չհամաձայնելով նրա ասածների հետ։

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որը մասնակցել է հանդիպմանը, չցանկացավ «փակ հանդիպումից» մանրամասներ ասել։ Հարցրինք՝ դավաճանների մասին խոսե՞լ է։ «Դե, տարբեր թեմաներից է խոսել, այս պահին ճիշտ չէ դրանք հրապարակայնացնելը»։ Մամուլում լուր է հրապարակվել, թե Վիտալի Բալասանյանի թիմից է դավաճանը։

«Դավադիրներն ու դավաճանները նման բան գրողներն են, ովքեր փորձում են ազգի մեջ պառակտում մտցնել»։ Հիշեցրինք, որ Փաշինյանն ինքն է նման գրառում արել։ «Վարչապետն անուն չի տվել, բայց կարծում եմ՝ կլինեն եթե ոչ դավաճաններ, ապա լրտեսներ, բայց առանց փաստերի որեւիցե բան ներկայացնել հանրությանը՝ դա հենց դավադրություն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3149 անգամ
Լրահոս
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am