Ինչպիսի միջամտություն է ակնկալում Փաշինյանը Պուտինից․ նրանք չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությանը : «Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փաշինյանի նախաձեռնությամբ: Իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: « Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի։ Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը:»,- նշվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Պատերազմական գործողություններն սկսվելուց ի վեր, սա Փաշինյան-Պուտին երրորդ հեռախոսային զրույցն է։ Այս ընթացքում սակայն ռուսական կողմի միջամտությունն առանձնապես ակտիվ չէ գոնե հրապարակային մակարդակում։ Մինչ հեռախոսային զրույցը հայկական ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկատվություն, թե ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Լուրը հաստատել էր նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գրիգորյանըը։ Սակայն ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, թե ինքը նման տեղակատվություն չունի։ Պեսկովը նաև նշել էր, թե անհրաժեշտության դեպքում Պուտինը Ղարաբաղի հարցով կարող է հեռախոսային զրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Միաժամանակ, ըստ Պեսկովի՝ Պուտինն առայժմ չի ծրագրում այդ հարցը քննարկել Ալիևի և Էրդողանի հետ, չնայած որ, ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել էր, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀՄ ՄԽ համախախագահների հետ միասին։

Մինչ այդ՝ Ռուսասաստանում բնակվող ամենահարուստ և ազդեցիկ հայերից մեկը՝ Ավրորա նախաձեռնության հիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հորդորելով միջամտել արցախյան խնդրի կարգավորմանը։
«Ես գիտեմ, որ որպես առաջնորդ Դուք շատ բան կարող եք անել։ Հատկապես այսօր Ձեր մասնակցությունը, Ձեր վերաբերմունքն այս ամենին, կարող է որոշիչ լինել։ Ես չգիտեմ, թե ինչ տեղեկություններ եք Դուք ստանում, ով ինչ է Ձեզ խորհուրդ տալիս, բայց ես ուզում եմ Ձեզ դիմել ՌԴ–ում բնակվող 3 մլն հայերի անունից, այն հայերի, որոնց մասին Դուք բազմիցս հպարտությամբ եք արտահայտվել հայ համայնքի հետ հանդիպումների ընթացքում»,– ասում է Վարդանյանը։
Նա նաև հավատացնում է, որ ղարաբաղյան պատերազմը չճանաչված պետության տարածքային վեճ չէ, Հայաստանի ու Ադրբեջանի ազգամիջյան կռիվ չէ։ Նրա բնորոշմամբ`ամեն ինչ ավելի քան լուրջ է։
Ըստ Վարդանյանի՝ ինքն ուզում է, որ Պուտինը միջամտի, անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ ունի ՀՀ այսօրվա քաղաքական թիմի հետ

«Ես ուզում եմ, որ Ռուսաստանը ոչ միայն օգնի, այլև հասկանա, որ այս գործընթացին իր մասնակցությունը կարևոր է ոչ թե հայերի ու Հայաստանի, այլ ողջ Ռուսաստանի ժողովրդի համար։ Որովհետև Ղարաբաղի լոկալ կոնֆլիկտը դանդաղ գործողության աշխարհաքաղաքական ռումբ է, որը պայթելու է ու, ցավոք, պայթելու է նախևառաջ Ռուսաստանում»,– ասել է գործարարը և հավելել, որ ինքը վստահ է՝ Ռուսաստանը հզոր կլինի միայն այն դեպքում, եթե ունենա հզոր ու ուժեղ գործընկերներ։ <<Մի վերացրեք ձեր վերջին գործընկերներին, այնպես արեք` ոչ ոք չկասկածի, որ Ռուսաստանի հետ կարելի է լինել հզոր ու ուժեղ և ոչ թե թույլ ու նվաստացած»,–ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է արդել Ռուբեն Վարդանյանը։
Ռուբեն Վարդանյանի խոսքի տողատակում հստակ ակնարկ կար, թե ՌԴ նախագահը Հայաստանի ներկա իշխանությունների հետ ինչ-որ խնդիրներ ունի։ Ըստ էության Ռուբեն Վարդանյանի՝ հրապարակավ հնչեցրած հարցերը պետք է ընդգրկված լինեին Փաշինյան-Պուտին հեռախոսային զրույցի օրակարգում։ Ինչպիսի՞ միջամտություն է ակնկալում Փաշինյանը Կրեմլից և ի՞նչ պահանջներ ունի դրանց հետ կապված Պուտինը։ Արցախում շարունակվող պատերազմական գործողությունները և Պուտինի՝ անընդհատ հետաձգվող հեռախոսազանգը՝ Ալիևին և Էրդողանին, վկայում են, որ Փաշինյանը նրա հետ ընդհանուր հայտարարի չի կարողանում գալ։


Հայկ Դավթյան

դիտվել է 8340 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am