Ադրբեջանը Հայաստանի սահմանի երկայնքով ռազմատեխնիկա է տեղակայել. Интерфакс
«Հայաստանի պետական սահմանի ողջ երկայնքով նկատվել են Ադրբեջանի Զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի, ինչպես նաև մերձավորարևելյան երկրներից վարձկանների կուտակումներ: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկարությամբ նկատվել են Ադրբեջանի ԶՈւ ռազմատեխնիկայի և կենդանի ուժի, ինչպես նաև վարձկանների կուտակումներ, որոնք Ադրբեջան են ժամանել Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից, Լիբիայից և միջազգային ճանաչում ունեցող ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներից»,- այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Հայաստանի կառավարության աղբյուրին: