Մի շաբաթ առաջ ես չէի պատկերացնի մեր այսքան զորավոր լինելու իրողությունը. Մանսուրյան. video
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը իր խոհերն է ներկայացնում պատերազմի, հայ ժողովրդի միասնության մասին:
«Մոտ մի շաբաթ առաջ ես չէի պատկերացնի մեր այսքան զորավոր լինելու իրողությունը: Գալիս է մի պահ, երբ ժողովուրդը դառում է մեկ ընտանիք, մի քանի թշնամական համազարկի արդյունքում գոյացավ այս բռունցքվելը», - ասում է մաեստրոն: