Ճա՞ռ ասի, «ռազմավարական» փաստաթղթեր գրոտի՞, թե՞ զանգ կախի...

Հիշում եք, չէ՞, մեր և ձեր կողմից «ջերմորեն սիրված» գործ տվող դասալիք պատգամավորը` փաստաթղթեր կեղծելու միջոցով բանակից թռած, հարազատ մոր դեմ ցուցմունք տված Արման Բաբաջանյանը հունիսի վերջին իր շքախմբով մեկնել էր Ստեփանակերտ։

Ի՞նչ մեգանպատակով` հուսով եմ, նույնպես չեք մոռացել. գնացել էր, որ լոբբինգ անի Արցախի փուլային կապիտուլյացիայի տերպետրոսյանական «հայեցակարգի» օգտին։ Եվ անգամ այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմը հերքեց Բաբաջանյանի հետ այդ թեմայով քննարկումներ անցկացնելու վրաբերյալ հրապարակումները, չէր հանդարտվում. շարունակում էր աջուձախ հարցազրույցներ տալ և գովազդել ի սկզբանե մեռելածին այդ «գաղափարը», որ դրված էր 1998-ին ԼՏՊ-ի հրաժարականի պատճառ դարձած «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հրապարակման հիմքում`ասում էր, որ միշտ եղել է և մնում է դրա ֆանատը։

Այն ժամանակ հակամարտության գոտում հարաբերական անդորր էր` շփման գծում և սահմանում չէին կրակում կամ քիչ էին կրակում. ոչինչ չէր խանգարում, որ Բաբաջանյանն ու «կամպանիան» իրենց գցեն Արցախի մայրաքաղաք` մեղմ ասած, կասկածելի «խաղաղարար առաքելությամբ», լուսանկարվեն ու տեսանկարվեն Արցախի նախագահի հետ, ինչ-որ հարցեր քննարկեն։ Ինքնացուցադրվեն, մի խոսքով։

Հիմա իրավիճա՛կ է փոխվել։ Արցախում պատերազմ է`թշնամին լայնածավալ գրոհային գործողություններ է իրականացնում շփման գծի ողջ երկայնքով, թիրախավորում է ռազմական օբյեկտներն ու խաղաղ բնակավայրերը, մարդիկ են զոհվում, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում։ Եվ, ինքնին հասկանալի է` Արման Բ.-ն անելիք չունի կյանքի և առողջության համար վտանգավոր այդ գոտում։ Հարցին` բա չե՞ս պատրաստվում զինվորագրվել, գնալ ռազմի դաշտ, միանալ Արցախի ինքնապաշտպանության մարտերին, ասել է` «յան տվեք» ինձնից. «Նախ, երբ զանգում եք ճշտեք հարմար է հարցին պատասխանել, թե ոչ։ Երկրորդն էլ, ինձ հարմար չի, ես ձեր հարցին չեմ պատասխանի»։

Հանուն արդարության ասենք, որ նրան այնտեղ չեն էլ սպասում։ Դրա նմաններն ինչքան հեռու մնան առաջնագծից և ընդհանրապես Արցախից` մոռանան հայկական երկրորդ պետության ճանապարհը, այնքա՛ն լավ։

Համբո՛, դո՛ւ... Համբոն տկար է` զորակոչի ենթակա չէ։

Մեկն էլ կա` գրանտակերության առաջամարտիկ, ամեն ինչի ու ոչնչի խոշոր մասնագետ Դանիել Իոնաննիսյանը, որ դրամաշնորհային ներարկումների մի քանի «ձիու դոզա» էլ թավշյա կառավարությունից էր պոկել։ Իբր` Հայաստանում երկուսուկես տարի է, գլխապտույտ արագությամբ զարգացող սուպերժողովրդավարության ավանդույթներն Արցախ տեղափոխելու, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մշակույթով հայտնի ացախցիներին ազատ, արդար և թափանցիկ, կարճ ասած` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու այբուբենը սովորեցնելու համար։

Նկատի ունենալով Իոաննիսյանի ակտիվությունը «անաչառ դիտորդի» դիրքերից` անկախ դիտորդական առաքելության շրջանակներում Արցախի ընտրություններին միջամտելու հարցում, լրագրողները սրա՛ն էլ էին «պրովակացիայի ենթարկել». հետաքրքրվել էին` մտադի՞ր է մասնակցել համընդհանուր զորահավաքին, թե՞ չէ։ Իոաննիսայանն, ի պատիվ իրեն, լրագրողին «գրողի ծոցը» չէր ուղարկել. ընդամենը համեստորեն հիշեցրել է, որ զինապարտ չէ, ասել էր` «զորակոչի ենթակա չեմ», և վե՛րջ։ Առողջական պատճառներով։

Առողջական խնդիրներ ունենալով` կարող է սարեր շարժել. ընտրական օրենսգիրք մշակել, Սահմանադրություն գրել, փորձել ներգործել Արցախում ընտրությունների ընթացքի, նույնիսկ արդյունքների վրա, բայց գնալ բանակ և կատարել սեփական պարտքը հայրենիքի առջև` երբե՛ք և ոչ մի պարագայում...

Ճա՞ռ ասի, «ռազմավարական» փաստաթղթեր գրոտի՞, թե՞ զանգ կախի...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 2138 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am