Մեկ ազգ, մեկ բռունցք, մեկ նպատակ՝ ծնկի բերել թշնամուն

Այս օրերին ռազմաճակատում ու նաև թիկունքում արված բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակվեցին: Մեծ մասը, բնականաբար, զուտ տեղեկատվական բնույթի, պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին կից նյութեր են, որոնցում պատկերված է թշնամական, թուրք-ադրբեջանական զինտեխնիկայի, տարբեր ստորաբաժանումների ոչնչացումը:

Այդ շարքում, պատկերված ասելիքով ամենից տպավորիչներից մեկը թնդանոթահար հայ մարտիկի լուսանկարն է՝ կրակ արձակելու պահին: Այն կմակագրեի «Կրկնակի ցասում»՝ թնդանոթից արձակած կրակը ու հայ մարտիկի խոսուն դիմապատկերը նկատի ունենալով: Բայց...120426173_386059755891081_1070140197935035465_nԵրեկվա լրահոսում հրապարակվեց մի լուսանկար՝ կից հաղորդագրույթամբ, որը ոչ միայն խոսուն էր ու ազդեցիկ, այլև շատ խոը և կարևոր ասելիքով, ինչպես իրադարձությունը, որն արտացոլված է այդ պատկերում: Այո՛, խոսքն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ազատամարտի մի ամբողջ շարք լեգենդար հրամանատարների, Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքում կանգնած հայտնի զինվորականների հանդիպման մասին է:

Իրադարձության վերաբերյալ տարածված տեղեկատվության մեջ ի մասնավորի նշված էր հանդիպման ժամանակ Արցախի նախագահի խոսքից մի հատված. «Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները, հայոց զինված ուժերի հիմնադիր հրամանատարները, ովքեր զինվորական մեծ ճանապարհ ունեն անցած, ովքեր հաղթանակ և հպարտություն են պարգևել հայ ժողովրդին, համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն: Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, վստահ եմ, մեծ աջակցություն են լինելու Պաշտպանության բանակին ու նրա արհեստավարժ հրամկազմին, և թշնամին ստանալու է իր արժանի ու կործանիչ հակահարվածը»:

Դա ինքնին հասկանալի է: Բայց այստեղ, այս պատկերի կարևորությունն ու ասելիքը միայն դա չէ: Այստեղ ասելիքի հիմնականում մեկ վեկտոր ունի, իհարկե՝ թշնամու դեմ մենք բոլորս միասնական ու միակամ ենք, կողք կողքի, ուս ուսի:

Մեր ներքին անցուդարձին հետևող մարդիկ հստակ հասկանում են այս պատկերում արտացոլված իրողության նշանակությունն ու կարևորությունը:

Լուսանկարում պատկերված հայտնի գործիչների մի մասը, մանավանդ այն անձինք, որ զինվորական ծառայությունից հետո անցել են քաղաքական գործունեության, հարաբերական խաղաղության տարիներին տարբեր անախորժ բաներ են հասցրել ասել, նաև մեկը մյուսի դիրքորոշման վերաբերյալ: Եղել է:

Ու առավել ևս գնահատելի է, որ այսօր, փորձության պահին նրանք բոլորը, Հայրենիքի պաշտպանության հրամայականով, մի կողմ են նետել այդ ամենը ու միավորվել են հանուն նույն նպատակի՝ դիմագրավել թշնամական ագրեսիան, ծնկի բերել թշնամուն: Դա անգնահատելի արժեք է: Դա մեր անխուսափելի հաղթանակի կարևոր գրավական է:

Ու սա հրաշալի օրինակ է հասարակությանը, ժողովրդին, բոլորիս, որ՝ հայրենակիցներ, ազգակիցներ, այսօր ամեն ինչ մի կողմ դնելու, ամեն ներքին ինչ-որ տարաձայնությունիկներ «սառեցնելու», համախմբվելու և միասնական ուժով թշնամուն ծնկի բերելու ժամն է:

Նմանապես գնահատանքի է արժանի Արցախի նախագահի կեցվածքն ու մոտեցումը: Դա պետական մտածողության ու ընկալման ակնհայտ դրսևորում է: Եվ, կարծում ենք, կարող է, ինչո՞ւ ոչ, շատ լավ օրինակ ծառայել հայությանն, ընդհանրապես, Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ մասնավորապես ու հատկապես:

Այս իրադարձությունը, թող բարձրագոչ չհնչի, պարզ վկայությունն է Արցախի Հանրապետության՝ որպես պետականության կայացվածության բարձր աստիճանի, Արցախի ռազմաքաղաքական վերնախավի պետական մտածողության մակարդակի և լայնախոհության:

Մեկ ազգ, մեկ բռունցք, մեկ նպատակ՝ ծնկի բերել թշնամուն:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am