Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն:

Ինչպես տեղեկացրին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը` 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և 79-ամյա կանայք: Մանկահասակ երեխան, չորս կանայք և մեկ տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ երիտասարդը` գյուղի մերձակայքում:

Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր 31 անձ, որից 7-ը իգական, իսկ 24-ը արական սեռի քաղաքացիներ են:

Հիշյալ անձանցից 23-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով (ընդ որում երկու դեպքում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի բակում), 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, իսկ 2-ը` հասարակական այլ վայրում:

Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 10 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 1 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 5 անձ, Սպիտակաշեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 1 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 4 անձ, Ն.Հոռաթաղ համայնքում` 2 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ համայնքում` 2 անձ:

Տուժած քաղաքացիների թիվը ըստ տարիքային խմբերի ունի հետևյալ պատկերը` մինչև 14 տարեկան` 3 անձ, 15-25 տարեկան` 1 անձ, 26-35 տարեկան` 4 անձ, 36-50 տարեկան` 8 անձ, 50-ից բարձր` 15 անձ:

Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով:

«Հիշեցնում ենք, որ նշված տվյալները վերջնական չեն, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ:

Պաշտպանը շուտով հրապարակելու է իր արտահերթ զեկույցը, որտեղ, բացի վիճակագրական տվյալներ հրապարակելուց, նաև ներկայացնելու է փաստական ու իրավական վերլուծություն»,- Ասվում է հաղորդագրության մեջ:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am