Նոր պլան կլինի. Պուտինը երկու անգամ խոսեց Փաշինյանի հետ, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ ոչ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ից Արցախում տիրող լարվածությունը հանգեցրել է նրան, որ ընդունվում եւ անհետաձգելի են համարվում օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պայմանավորված են սահմանային լարվածությամբ:

Երեկ էլ խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի կողմից առաջին ընթերցմամբ ներկայացվել եւ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այսօր այսպիսի զորահավաքային պլան հաստատելն արդիական է՝ պայմանավորված Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով եւ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ: Ընդ որում, կառավարությունը նախագծի ընդունումը համարել է անհետաձգելի. ավելին՝ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանն արդեն մշակված է եւ համաձայնեցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:

Առաջարկվող կարգավորմամբ լրացում է կատարվելու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում, որը վերաբերում է պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության լիազորություններին: Լրացման արդյունքում զորահավաքային պլանը հետայսու կհաստատվի ՀՀ կառավարության կողմից` ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի լրամշակված 7-րդ հոդվածով: Նկատենք, որ նախկին Սահմանադրության պայմաններում զորահավաքային նախապատրաստական տարբեր աշխատանքների ընթացքում հաստատման ենթակա պլանները եւ կարգերը հաստատվում էին ՀՀ նախագահի հրամանագրերով:

Երկու տարի առաջ Իլհամ Ալիեւը հույս ուներ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հիմնահարցում կգնա զիջումների, քանի որ բացասական վերաբերմունք է ունեցել այդ կլանի, այսինքն՝ Հայաստանի նախկին նախագահների նկատմամբ, սակայն այդ հույսերը չարդարացան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը: Նրա խոսքով՝ այս իրավիճակը 2016 թվականից տարբերվում է հատկապես Թուրքիայի ակտիվ մասնակցության առումով: «Եթե այդպես շարունակվի, Թուրքիան «վա բանկ» կգնա, որովհետեւ Թուրքիայում տնտեսությունը անկում է ապրում:

Ռուսաստանը շատ խիստ է լինելու Թուրքիայի նկատմամբ, հատկապես որ թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը` խփելով ինքնաթիռը: Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», – նշեց նա եւ ընդգծեց, որ այս օրերին ՌԴ նախագահը երկու անգամ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ՝ ոչ:

Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ ադրբեջանական կողմին չի հաջողվի «բլից կրիգ» անել, կորուստները բավականին շատ են, հայկական կողմը կարողացել է ճեղքել Ադրբեջանի շրջափակումը, եւ երկար այդպես դիմանալ չի կարող: «Ադրբեջանը պետք է ինչ-որ բան կորցնի, որ հասկանա, որ եթե նորից հարձակվի, ավելին կկորցնի»,- հավելեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2330 անգամ
Լրահոս
Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am