Աֆղանստանում ռազմական մեքենայի պայթյունը՝ որպես ադրբեջանական բանակի «հաջողություն»․շարունակում են կեղծ տեղեկություններ հրապարակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է կեղծ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը տարբեր հարթակներում։ Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
Այս անգամ կառույցի թվիթերյան պաշտոնական էջում հրապարակել էր լուսանկար, որում իբրև հայ զինվորականներին տեղափոխող ռազմական մեքենան պայթում է։ Պայթյունի հետևանքով զոհված զինվորների լուսանկարը ադրբերաջանական կողմը ներկայացնում էր որպես սեփական բանակի արդյունավետ գործողությունների հետևանք։ Նշենք, որ լուսանկարը այժմ հեռացված է։