Խաբեությամբ ինձ բերել են հայերի դեմ կռվելու. սիրիացի վարձկանը պատմել է BBC-ին

Սիրիացի վարձկանը BBC-ի արաբական ծառայությանը պատմել է, թե ինչպես է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից խաբեությամբ բերվել Ադրբեջան` հայերի դեմ կռվելու: 

«Ինձ ու բազմաթիվ այլ սիրիացիների խոստացել են 2000 դոլար աշխատավարձ, սակայն չեն զգուշացրել, որ մասնակցելու են մարտական գործողություններին: Ես չգիտեի, որ մենք կռվելու ենք». ահա այս խոսքերով է Աբդուլլահը ( սկսել իր հարցազրույցը չաթում, որը հեշտ չէր, քանի որ պատասխանները շատ արագ էր ուղարկում՝ գտնվելով ադրբեջանական բանակի զինվորական ժողովում, այնպես էր գրում, որ հրամանատարներից ոչ ոք չտեսներ գրածը: Աբդուլլահը սիրիացի չվերապատրաստված հարյուրավոր անձանցից մեկն է (17-ից 30 տարեկան), ովքեր սեպտեմբերի 23-ից ուղարկվել են ադրբեջանական ուժերի կողքին կռվելու համար»,- ասված է հոդվածում:

 

«Աբդուլլահը Սիրիայի հյուսիսում բնակվողներից է, որոնք ապրում են աղքատության մեջ և այդ պատճառով համաձայնվել է 2000 դոլար աշխատավարձի դիմաց գնալ Ադրբեջան: Ադբուլլահին ասել էին, որ այդ աշխատավարձի դիմաց պահելու են ռազմական կետերը, սակայն Սիրիայից դուրս գալուց անմիջապես հետո վերցրել են ունեցած գումարը, հեռախոսները, հագուստները, որպեսզի ինքնություն չբացահայտվի: Ավելի ուշ Աբդուլլահը կարողացել է հետ վերցնել հեռախոսն ընտանիքի հետ շփվելու համար, բայց այժմ վստահ չէ, որ նորից կտեսնի նրանց։ Աբդուլլահը նշել է, որ իրենց տեղափոխել են Թուրքիայի Այնթապի օդանավակայան, որտեղից՝ Ստամբուլ, ապա Ադրբեջանական ավիաուղիներով՝ Ադրբեջան ու միանգամից սահման։ Այդ ժամանակ, սակայն, դեռ պատերազմը չէր սկսվել, իսկ իրենք վարժանքներ չէին անցել»,- նշում է հոդվածագիրը:

Վարձկաններին հագցրել են ադրբեջանական բանակի համազգեստ, տվել Կալաշնիկով ինքնաձիգ։

«Երբ ավտոմեքենան կանգնել է, անակնկալ հայտնաբերել են, որ կրակի գծում են և անգամ չգիտեն, թե որտեղ է թշնամին։ Երբ մարտերը սկսեցին, մի երիտասարդ սկսեց լացել և ցանկացավ վերադառնալ, բայց այդ պահին արկ ընկավ և չորս 4 սիրիացի մահացան, 3-ն էլ վիրավորվեցին: Միայն մեզ մոտ 10 սիրիացու մարմին կա, ևս 17-ը վիրավոր են, բայց բժշկական անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերվում։ Աբդուլլահը նաև ասել է, որ փորձել են իրենց հրամանատարին տեղյակ պահել, որ ուզում են հետ վերադառնալ»,- ասել է Աբդուլլահը:

 

դիտվել է 1620 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am