Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են. «Փաստինֆո»

«Իսկ արցախցուն ի՞նչ է եղել, որ ոնց լինեն կամ ոնց չլինեն… Հերոսական Արցախում մարդիկ միշտ լավ են եղել, հիմա էլ լավ են, իսկ հետո ավելի լավ են լինելու,- «Փաստինֆո»-ի հարցին՝ ինչպես են արցախցիներն, ասում է Արցախի թեմի՝ Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը և հավելում,- 90-ականներից սկսած Արցախում ապրող մարդիկ սովոր են այս վիճակին։ Եթե մի օր պայթյուն չի լինում զարմանում ենք՝ էս ինչո՞ւ ոչինչ չի պայթում։ Ես արդեն ասել եմ՝ սա վերջին կռիվն է, ու սրանից հետո Քուռ – Արաքսով պետք է գծվի մեր պետական նոր սահմանը։

Դրանով էլ մենք կփակենք մեր հարցերը, թե չէ Ադրբեջանի ամենամեծ ոչխարը հայտարարություններ է տարածում, թե Հայաստանն է հարձակվել մեզ վրա։

Այդքան սո՞ւտ կլինի, որ դրանք են խոսում, այն էլ ամբողջ աշխարհով մեկ։ Ու սա դեռ բավական չի, աշխարհին խաբում են, թե իբր յոթը գյուղ են վերցրել։ Մի հատ Բաքու են սարքել, մնացած Ադրբեջանը սոված կոտորվում է, է՞դ չեք դուք»։

Անդրադառնալով Արցախում ապրող մեր հայրենակիցների՝ վերջին օրերի հոգեբանական վիճակին, տեր հայրը նկատում է՝ Արցախի ժողովուրդը միշտ է լավատես եղել, հակառակ դեպքում հարյուրամյակներ ի վեր չէր արարի, չէր ստեղծագործի և չէր մնա այստեղ.

«Նույնիսկ արցախցի կանայք, վերջին դեպքերով պայմանավորված, դուրս չեն եկել Արցախից, զենքը վերցրել են ձեռքներին և պատրաստ են պաշտպանել իրենց հողը, եթե իրենց պաշտպանության կարիքը լինի։ Այս իրավիճակում մեզ միայն մի բան է մնում՝ պինդ պահենք մեր թիկունքը և տեսնում ենք, որ դա էլ արվում է։

Կամավորականների հերթեր են գոյացել Արցախում, ովքեր իրենց հերթին զինվորի թիկունքն են պահում։ Ստացվում է, որ առաջին շարքում մեր անպարտելի բանակի քաջարի զինվորներն են, նրանց թիկունքում կամավորականների ստվար խմբերն են, իսկ կամավորների թիկունքն էլ մենք ենք պահում՝ մեր համախմբվածությամբ, մեր նվիրված և կազմակերպված աշխատանքով՝ ամեն մեկին՝ իր անելիքի հետ»։

Խոսելով իր մասին, Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը նկատում է. «Ես իմ եկեղեցում զօր ու գիշեր աղոթքս եմ բարձրացնում, ինչով կարողանում եմ օգտակար եմ լինում իմ ժողովրդին։ Եթե հովիվը հոտի կողքին չլինի, հոտը կցրվի։ Ես իմ տեղում եմ, իմ հոտն էլ պաշտպանված է։ Ինչպես Ավետարանում է ասվում՝ քաջ հովիվը իր անձն է դնում հոտի համար։ Ես դրան էլ պատրաստ եմ՝ առաջին հերթին հոգևոր իմաստով, իսկ այսպիսի պայմաններում՝ նաև բառի բուն իմաստով։ Ես կատարում եմ Աստվածաշնչյան այդ պատգամը»։

Մեր հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս ստեղծվեց Տեր Հոր վերջին օրերին մեծ հայտնիություն ձեռք բերած և ոգևորություն առաջացրած լուսանկարը, Տեր Հովհաննեսը պատասխանում է. «Լուսանկարը մեր տղաներից մեկն է արել, որից թուրքերը գժվել են՝ թե այս ինչե՞ր է անում ձեր հոգևորականը։ Ստիպված եմ նրանց ասել, որ այդ հոգևորականը նոր չէ այդպես անում…Ես մի ձեռքում սուր եմ վերցրել դեռևս 90- ականներին, երբ պաշտպանում էի Գանձասարն ու իմ ժողովրդին, այդ թվում՝ զավակներիս, հիմա էլ թոռներիս ու նոր սերնդին կպաշտպանեմ, եթե դրա կարիքը լինի։ Թե՛ 90- ականներին, թե՛ հիմա հենց իրենք՝ թուրքերն են ինձ ստիպել այդպես վարվելու, այնպես որ, խնդիրը (եթե թուրքերը խնդիր են տեսնում), թող իրենց մեջ փնտրեն։ Մեր պայքարն արդար է, մեր գենը, մեր կամքն ու հավատն ուրիշ է։ Մենք անպարտելի ենք եղել կանք ու կմնանք։ Աստված օրհնի բոլորիս»։

դիտվել է 1148 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am