4 օր՝ թուրք-ադրբեջանական կեղծիքների հեղեղի մեջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հարցազրույց տվեցին «Россия-1» հեռուստաալիքի՝ «60 минут» հաղորդմանը:
Փաշինյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանն արդեն ուղղակիորեն ռմբակոծում էր Հայաստանի Հանրապետության գյուղերը: Իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերն սկսել են լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:

Նա խոսեց Թուրքիայի մասնակցության մասին՝ նշելով, որ հավաստի տեղեկատվության համաձայն՝ ռազմական հրահանգիչներ և բարձրաստիճան զինվորականներ են հիմա գտնվում Ադրբեջանի հրամանատարական կետերում, և որոշ տեղերում նրանք նույնիսկ ղեկավարում են ռազմական գործողությունները: «Եվս մեկ շատ կարևոր հանգամանք՝ միջազգային մամուլում արդեն բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Սիրիայի տարածքում և նրանց տեղափոխում է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու նպատակով»:

Ապա գալով՝ տեղեկատվությանը, որ թուրքական F-16 կործանիչը խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչը, Փաշինյանը հավելեց. «Ակնհայտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են Թուրքիայի անմիջական սպառնալիքի ներքո: Մեր տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան առիթ է փնտրում այս հակամարտության մեջ ավելի լայնամասշտաբ ներգրավման համար, և նրանք առիթ են փնտրում, որպեսզի իրենց զորքերը մտցնեն Նախիջևան: Դա ադրբեջանական անկլավ է, որը սահմանակից է Թուրքիային, Հայաստանին և Իրանին, չնայած արդեն տեղեկություններ կան, որ այնտեղ արդեն առկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ: Ընդհանրապես այդտեղ որևէ գաղտնիք չկա, որովհետև օգոստոսից թուրքական զորքերն արդեն գտնվում են Ադրբեջանում: Նրանք համատեղ ռազմական զորավարժություններ էին սկսել, և այս պատերազմն սկսեց որպես այդ ռազմական զորավարժությունների շարունակություն:

Այնուհետև, Փաշինյանը ներկայիս պատերազմը դիտարկեց ավելի լայն շրջանակով. «Ինչպես գիտեք, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, և հայ ժողովուրդն այդ ցեղասպանության զոհը դարձավ: Այդ պատճառով մենք բոլորս դա ընկալում ենք որպես էքզիստենցիալ սպառնալիք մեր ժողովրդի համար, փաստացի որպես հայ ժողովրդին հայտարարված պատերազմ, և մեր ժողովուրդը հիմա ուղղակի հարկադրված է օգտագործել ինքնապաշտպանության իր իրավունքը: Ի՞նչ կարելի է անել: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ագրեսիան, դատապարտի Թուրքիայի գործողությունները և պահանջի, որպեսզի Թուրքիան ընդհանրապես դուրս գա այս տարածաշրջանից, քանի որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում որևէ լավ բան չի խոստանում: Դա կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի և ռազմական գործողությունների, այս պատերազմի մասշտաբների ընդլայնման: Եվ հիմա միջազգային հանրությունը պետք է կոնկրետ ջանքեր գործադրի, որպեսզի ստիպի Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից և ստիպի Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան, ռազմական գործողությունները»:

Բոլոր պայմանավորվածությունները ջնջվա՞ծ են թե՞ դեռ հնարավոր է դրանցով առաջ շարժվել, հարցին Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ինչ վերաբերում է կոնկրետ բանակցություններին, դրա համար պետք է համապատասխան մթնոլորտ ունենալ: Շատ դժվար է խոսել բանակցությունների և հատկապես դրանց բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում: Նախ և առաջ պետք է դադարեցնել բռնությունը, և պետք է արձանագրել և Ադրբեջանը պետք է ընդունի այն բանաձևը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չի սկսել: Երկար ժամանակ շարունակ Ադրբեջանի կառավարությունը զարգացնում է հայերի նկատմամբ ատելության հռետորաբանություն և երկար ժամանակ սպառնում է, որ ի հեճուկս միջազգային կոչերի՝ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով»:
Նույն հաղորդմանը հարցազրույց տվեց նաև Ալիևը, որի խոսքն անգամ ռուս փորձագետներն ավելի ուշ գնահատեցին՝ թեև «դիվանագիտորեն նախապատրաստված», սակայն՝ «կեղծիքներով լի»:

Ալիևը կրկին Հայաստանին մեղադրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները խափանելու համար՝ հայտարարելով, թե Նա կրկին հիշեց Փաշինյանի հայտարարությունը՝ «Ղարաբաղը Հայաստան է»: Ըստ նրա՝ նշանակում է՝ «Հայաստանը գիտակցաբար խափանում է բանակցային գործընթացը, առաջ է քաշում անընդունելի պահանջներ»: Այնուհետև Ալիևն անցավ կեղծիքների տարափին, նշելով, թե՝ «հուլիսին 12-ին և սեպտեմբերի 27-ին Հայաստանն է սադրանքի դիմել»՝ իբր նախահարձակ լինելով։

Այսպես, Հայաստանը գործ ունի ոչ միայն թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետ, այլև դիվանագիտական ճակատում Բաքու-Անկարա կեղծիքների հեղեղի հետ: Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներն արդեն 4 օր է հանդես են գալիս սուտ տեղեկություններով ու հերքումներով:

Սա մարտահրավեր է, որին հայկական դիվանագիտությունը համարժեք արձագանք պետք է տա՝ աշխատելով միջազգային հանրության, օտարերկրյա մամուլի, փորձագետների, քաղաքական գործիչների հետ օր ու գիշեր:

Հայկական դիվանագիտության աշխատանքը նմանապես կարևոր է այն կռվին, որը տանում է հայ զինվորն այսօր ռազմի դաշտում: Ռազմաճակատում և դիվանագիտական ճակատում հաջողությունները պետք է զուգահեռ լինեն՝ մեկը մյուսին լրացնեն, որպեսզի հաղթանակը լիարժեք լինի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2659 անգամ
Լրահոս
Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am