Ինչ հանդիպումներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանն Արցախում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը երեկ մեկնել է Արցախ: Այնտեղ նա մի շարք հանդիպումներ է ունեցել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:
Մեր տեղեկություններով՝ մի շարք հանդիպումներ են կայացել նաև հրամկազմի մի շարք անդամների հետ, մասնավորապես ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի և Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: