«800 հեկտարը» քառակուսի մետրերով մատի փաթաթան դարձրած, այն 4 տարի ազատագրելու «նետվողներն» ո՞ւր են... Նոր-նոր ցուցակագրվո՞ւմ են

Ինչքան էլ շատերն ասեն, թե հիմա դրա ժամանակը չէ, հետո դրա մասին կխոսենք, ինչքան էլ այդ մոտեցումը արդարացված ու հասկանալի լինի, բայց մի երկու բան պետք է ֆիքսել:

«Ապրիլյանից» հետո 2016 թվականին «Սասնա ծռեր» անվանումով ներկայացող խումբը, որ հետո նույնիսկ կուսակցություն դարձավ ու մասնակցեց 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններին, մատի փաթաթան էր դարձրել «800 հեկտարի» հարցը: Խոսքն այն ժամանակ թշնամու վերահսկողության տակ մնացած հիմնականում մեկ դիրքի մասին էր: Այդ շրջանակի հրապարակային դեմքերից ազատամարտի մասնակից, Շուշիի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը այն ժամանակ 800 հեկտարը քառակուսի մետրերով էր ներկայացնում, դա դարձրել էին նախկին իշխանության դեմ պայքարի իրենց հիմնական քարոզչական փատարկներից մեկը:

Կարևորը նա է, որ Ժիրայր Սեֆիլյանը, իրեն շուրջը հավաքված մյուս անձինք, «ծռերը»՝ մի խոսքով, 2016-ին հայտարարում էին, թե իրենք հենց այդ պահին էլ կազմ-պատրաստ են իրենց ուժերով ազատագրել խնդրահարույց դիրքը (բարձունքը, որը հայտնի է «Լելե Թեփե» կամ Վարազաթումբ անվանումներով), բայց այդ ժամանակվա իշխանությունը, Սերժ Սարգսյանը չեն թողնում ու նման բաներ:3Սերժ Սարգսյանն արդեն համարյա երկուսուկես տարի է, ինչ իշխանություն չէ: Իսկ Գարեգին Չուգասզյանը, Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանն արդեն նաև կուսակցություն են դարձել:

Այսօր, թվում է, ճակատագիրն ու իրավիճակը սկուտեղի վրա Ժիրայր Սեֆիլյանին ու նրա շուրջ խմբվածներին մատուցում են ամենահարմար առիթը ամենաքիչը «800 հեկտարի» մասով իրենց ասածները կյանքի կոչելու, իրականացնելու համար: Ո՛չ խանգարող իշխանություն կա, ո՛չ այլ բան:

Բայց արդեն ամենատարբեր մարդիկ, դեռ երեկվանից ուշադրություն են դարձնում, որ Հայաստանով, Արցախով մեկ ալիք տվող կամավորագրվողների, զորահավաքվողների մեջ «800 հեկտարայինները» չեն երևում: Մի վիճակում, երբ երկրով մեկ ազատամարտի վետերանները, անցած 15-20 տարիներին Հայոց բանակում իրենց քաղաքացիական պարտքը պատվով կատարած տղաները, զորակոչի կամ հավաքի կոչերի չսպասելով, կազմակերպված հավաքվում ու մեկնում են ռազմաճակատ, մանավանդ նույն ազատամարտի ժամանակ հայտնի մարտական միավորի նախկին հրամանատարի անձը անխուսափելիորեն հայտնվում է ուշադրույթան կենտրոնում: Մանավանդ, որ նա «800 հեկտարի» «դոկտրինի» հիմնական գաղափարախոսներից էր:

Բայց ոչ մի կոնկրետ տվյալ, գոնե լրահոսում չկա: Միգուցե մարդիկ արդեն ռազմաճակատում էին, Արցախում, պարզապես ոչ էլ ժամանակ էին ունեցել որևէ բան հայտնելու:

Պարզվում է, որ՝ չէ: Սեպտեմբերի 27-ի կեսօրին Ժիրայր Սֆիլյանի ֆեյսբուքյան գրառման մասին է հայտնի, որտեղ նա ասում է, թե բազմաթիվ մարդիկ զանգում են իրենց կամավորագրվելու համար, շնորհակալություն է հայտնում նման պատրաստակամության համար ու գրում է, թե՝ իրենք դեռ հետևում են իրադարձությունների զարգացմանը, իսկ անհրաժեշտության դեպքում կհայտարարեն կամավորների հավաքագրման մասին:1Ու մեկ էլ այսօր, սեպտեմբերի 29-ի առավոտյան նախկին օրվա ամսաթվով հայտարարություն է դրել, թե՝ սկսում են կամավորների ցուցակագրումը:2Մի վիճակում, երբ արդեն պետական մակարդակով ռազմական դրություն է հայտարարված և ընդհանուր զորահավաք, «ցուցակագրում սկսելը» ամենաքիչը տարօրինակ տպավորություն է թողնում:

Կարճ ասած, այն «ծռերը», որ հավատացնում էին, թե ժամ առաջ ուզում են նետվել՝ հակառակորդից «800 հեկտարը» ազատագրելու, դեռ նախապատրաստության մեջ են, իրադարձությունների զարգացմանն են հետևում, դեռ ցուցակագրվում են...

Իսկ տասնյակ հազարավորները, որ լրահոսում նման հայտնի անուններ չունեն, արդեն վաղուց ցուցակագրվել էլ են, զորահավաքվել էլ են, ու շատերը արդեն զենք ու մարտական առաջադրանք ստացած՝ այն դիրքերում ու տեղերում, որտեղ նշել է հրամանատարությունը:

Դուք դեռ պատրաստվեք, պատրաստվեք:

Հիմա, մի պահ եկեք պատկերացնենք, որ կատարվել է Հայաստանից ռուսական ռազմական բազան հանելու մասին «Ծռերի» այն հիմնական պահանջը, որ նրանք դնում էին նախկին իշխանության ժամանակ ու նաև իշխանափոխությունից հետո: Պատկերացնենք, որ, որպես նախկին իշխանության դեմ զենքով կռված, ոստիկանական զորամաս գրաված ու հայ ոստիկանների սպանության պատճառ դարձած «հեղափոխականների», նոր իշխանությունը ոչ միայն բանտերից ազատել է, այլև հարգել նրանց պահանջներն ու ռուսական ռազմաբազան հանել տվել Հայաստանից՝ փչացնելով կամ նույնիսկ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Եթե դա մի պահ պատկերացրեցիք, ուրեմն կպատկերացնեք, թե կոնկրետ այս օրերին ինչպիսին էր լինելու Հայաստանի վիճակը ու քանի ճակատով էր պատերազմը ծավալված լինելու արդեն: Ու եթե էդ ամեն ինչը պատկերացրեցիք, երևի նաև կկռահեք, թե մեծ-մեծ խոսելով, սաստիկ հայրենասիրական ճառերով հանդես եկողների հետևում կանգնածների իրական նպատակները մոտավորապես որոնք էին:

Սամվել Խաչագողյան

7or.am

դիտվել է 17189 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am