Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում. ՊԲ փոխհրամանատար
«Եթե հակառակորդն ունեցել է որոշակի հաջողություն, ապա դա, միանշանակ, թուրքական ձեռագրի արդյունք է: Ամբողջ ճակատով մարտեր են ընթանում։ Այս վայրկյանին էլ ընթանում են մարտեր։ Առաջնագիծ չի կարելի անվանել, կարելի է անվանել ամբողջությամբ ռազմաճակատային գիծ», - Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
ՊԲ հրամանատարի տեղակալը չհերքեց լուրը, որ թուրքական F-16 կործանիչները նկատվել են Արցախի երկնքում։
«F-16-ի կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում», - ասաց նա․։