Հանրապետական մաղթանքի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ուղերձով

Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղերձը հղեց աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

«Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս,

Այսօր սրբազան այս տաճարի նվիրական կամարների ներքո համախմբվել ենք մեր հոգևոր դասի և հավատացյալների հետ` աղոթք առ Աստված բարձրացնելու մեր հայրենիքի խաղաղության ու անվտանգության և մեր ժողովրդի ապահով կյանքի համար։

Արցախ աշխարհի ազատությունն ու անկախությունը, խաղաղ ու ստեղծագործ կյանքը, մեր սրբազան արժեքները պաշտպանելու գոյամարտն ենք վերստին մղում այս օրերին, նորօրյա մեր պատմության այս վճռական պահին։

Անկախ ու ազատ ապրելու իրավունքը աստվածապարգև շնորհ է, անվիճարկելի և անձեռնմխելի։ Այդ իրավունքի պաշտպանության համար մեր ժողովուրդը վճռական է ու հաստատակամ։ Ինչպես հաճախ մեր պատմության ընթացքին, այսօր էլ ազգս հայոց այլընտրանք չունի, քան զինված դիմակայությամբ արժանապատվորեն պաշտպանելու իր կյանքն ու ազատությունը։ Մենք մեր ժողովրդի հետ խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ, ինչպես և ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ։ Ադրբեջանի ռազմական գործողությունները, որ ընթանում են Թուրքիայի անվերապահ աջակցությամբ, կասեցվում են աննկուն ոգով և աստվածապավինությամբ հայոց քաջարի բանակի մեր խիզախ զորականների և զինվորների։ Արդարև, «Տերն է մեր օգնականն ու փրկությունը … և Տերն է խորտակում պատերազմները» (hմմտ. Ելից 15.2-3): Սիրելիներ, ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են, և մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործը Աստծո օգնականությամբ և ողջ հայության միասնականությամբ վերստին պսակելու ենք հաղթանակով։ Մեզ ոգեշնչում է հայրենասիրական և հաղթական այն ոգին, որով մեր ժողովրդի զավակները շտապում են լրացնել հայրենիքի պաշտպանների շարքերը և միավորել ուժերն ու հնարավորությունները` ի խնդիր անշրջելի հաղթանակի: Այսօր պահն է, որպեսզի ազգովի անվեհեր պայքարով մեր հայրենիքը պաշտպանենք թշնամուց և վկայենք մեր միասնականության ուժն ու ոգու անպարտելիությունը։ Մեր հերոսական մաքառումները՝ արձանագրված հայոց պատմության փառավոր էջերին, ապացուցել են, որ ազգային համախմբումն ու միասնականությունն են հաղթանակներ կերտում և պարզում լուսավոր հորիզոնները մեր գալիքի։

Սիրելի զավակներ Մեր, Հայրապետիս հորդորն ու պատգամն է՝ ամուր պահել հայրենանվիրումի և ազգանվիրումի ոգին, համախմբել համազգային մեր ողջ ներուժը՝ պաշտպանելու մեր հայրենիքը և թույլ չտալու ոտնահարումը մեր ազգային արժանապատվության, թանկ գնով ձեռք բերված մեր ազատության ու անկախության և ազգային մեր իրավունքների։

Մեր ժողովրդի առջև հառնած այս փորձության հանդիման Մենք ուղերձներ ենք հղել պետությունների ղեկավարներին, մեր քույր Եկեղեցիների առաջնորդներին, կրոնապետերին և միջեկեղեցական տարբեր կազմակերպությունների ղեկավարներին։ Ադրբեջանի բռնատիրական ու հարձակողական ընթացքների դեմ կարևոր են քաղաքակիրթ աշխարհի ջանքերը` տարածաշրջանում իրավիճակի կայունացման, խաղաղության և ստեղծագործ ու ապահով կյանքի վերահաստատման համար։ Մարդկային կյանքերը սուրբ են ու աստվածապարգև, և դրանց նկատմամբ ոտնձգությունը՝ աստվածամերժություն։ Խորապես ցավում ենք մեր ամեն մի զոհի և վիրավորի համար։ Կորով ու քաջասրտություն ենք մաղթում մեր զինծառայողների ծնողներին, շուտափույթ ապաքինում՝ բոլոր վիրավորներին, Սուրբ Հոգու մխիթարությունը՝ զոհվածների հարազատներին։

Ի խորոց սրտի հայցում ենք Աստծո Սուրբ Աջի հովանին ու զորակցությունը մեր բանակի քաջարի զինվորներին, արցախահայ մեր խրոխտ զավակներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։ Թող Տիրոջ պահպանությունն ու օրհնությունը տարածյալ լինեն մեր հայրենյաց և համայն հայության վրա», – ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։

Վերջում Նորին Սրբությունը հրավիրեց ներկաներին վերստին միասնական աղոթք բարձրացնելու առ Աստված հայրենիքի խաղաղության ու անվտանգության, հայոց բանակի հաղթանակի, համայն մեր ժողովրդի ապահով կյանքի ու բարօրության, նաև հանուն հայրենիքի պաշտպանության զոհված մեր հերոս զավակների հոգիների խաղաղության ու հանգստության համար։

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am