Հեռախոսազրույց են ունեցել. ինչ է ասել Պուտինը Արցախի հետ կապված
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի քննարկումը: Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված շարունակական մարտական գործողությունների հետ: Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև հրադադարի և ճգնաժամի ապաէսկալացման նպատակով միջոցառումների ձեռնարկման խիստ անհրաժեշտությունը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: