Ռուսաստանում ՀՀ եւ Ադրբեջանի դեսպանները ԱԳ նախարարությունում են
Վարդան Տողանյանը «ՏԱՍՍ»-ին փոխանցել է, որ Ռուսաստանում ՀՀ եւ Ադրբեջանի դեսպանները գտնվում են դեսպանատանը , հանդիպումն ընթացքի մեջ է։ Նա չի մանրամասնել, թե հանդիպումը ինչ ֆորմատով է ընթանում։ Ավելի ուշ, Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում շեշտվել է Ռուսաստանի հայ եւ ադրբեջանական համայնքներում հնարավոր բախումներից զերծ մնալու կարեւորությունը՝ ԼՂ հակամարտության սրացման այս օրերին։