Արամ Ա. Կաթողիկոսի կոչը

Վերջին երկու օրերու ընթացքին Ազրպէյճանի կողմէ Արցախի վրայ կատարուած զինուորական յարձակումը ողջ հայութիւնը կը հրաւիրէ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնելու հայոց բանակին, Արցախին ու Հայաստանին։ Խոր գոհունակութեամբ կ'ուզենք հաստատել, թէ հայոց բանակը ամուր վճռակամութեամբ կը շարունակէ հակադարձել Ազրպէյճանի յարձակումներուն։

 Այս վճռադրոշմ պահուն, երբ մեր հայրենիքին անբաժան մասը կազմող Արցախը վտանգի է ենթարկուած, մեր ժողովուրդը Հայաստանի թէ Սփիւռքի մէջ չի կրնար սոսկ զգացական սահմաններուն մէջ իր զօրակցութիւնը յայտնել։ Անհրաժեշտ է, որ իւրաքանչիւր հայ իր արեան կանչով եւ իր հայրենիքին նկատմամբ ունեցած անխախտ հաւատարմութենէն մղուած, գործնապէս իր օժանդակութիւնը բերէ հայոց բանակի առաւել հզօրացման։

 Մենք մնայուն կապի մէջ ենք Հայաստանի ու Արցախի պետական իշխանութեան, ինչպէս նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ։ Հայաստանի ու Արցախի մէջ զօրակոչ է յայտարարուած։ Մենք եւս Մեր կարգին, հայրական կոչ կ'ուղղենք իւրաքանչիւր հայու ընդառաջել համահայկական զօրակոչին՝ ինքզինք նկատելով Հայաստանի ու Արցախի պաշտպանութեան զինուոր։ Կոչ կ'ուղղենք նաեւ մեր բոլոր թեմերուն, կազմակերպութիւններուն, ընտանիքներուն ու զաւակներուն, «Հայաստան Համահայկական Հիմնադրամ»ին ճամբով իրենց օժանդակութիւնը բերելու հայոց բանակի ու Արցախի հզօրացման։

 Մեր ջերմ թելադրութիւնն է միանգամայն, որ մեր աղօթքներուն մէջ յիշենք հայրենիքի պաշտպանութեան ու հայ ժողովուրդի յաւերժութեան համար իրենց արիւնը թափելու պատրաստ մեր զինուորները։ Հայցենք Բարձրեալն Աստուծմէ, որ շուտափոյթ ապաքինում պարգեւէ մեր վիրաւոր զինուորներուն ու հայորդիներուն, լուսաւորէ հոգիները նահատակ զինուորներուն եւ Իր երկնային հովանիին ներքեւ պահէ ու պահպանէ Արցախը, Հայաստանը եւ մեր համայն ազգը։

Հայրապետական օրհնութեամբ եւ հայրական սիրով՝

Աղօթարար՝

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am