Հարգելի՛ Միավորված ազգերի կազմակերպություն, էս դուք լո՞ւրջ եք ասում

 

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ Միավորված ազգերի կազմակերպություն, էս դուք լո՞ւրջ եք ասում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլին, ով թուրք ամենահակահայ գործիչներից է, քիչ առաջ հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հետ կոնֆլիկտում։
Թուրքիան մշտապես Ադրբեջանին ցուցաբերել է ուղղակի եւ անուղղակի ռազմական օգնություն եւ այս պատերազմում Թուրքիան ներգրավված է իր մարմնի բոլոր մասերով։ Մեւլութի հայտարարությանը զուգահեռ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարում է, թե ՄԱԿ-ը չի կարող հաստատել կամ հերքել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությանը Թուրքիայի մասնակցության մասին ԶԼՄ -ների տեղեկությունն ու ասում, թե ՄԱԿ-ը միջոցներ չունի պարզելու Թուրքիայի մասնակցության հարցը։ Մեր բոլոր սիրելի «միջազգային հանրությունը» ոչ մի տարբերակ չունի իմանալու, որ Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է զենք, կործանիչներ եւ Սիրիայից հավաքագրում է ահաբեկիչների։
Օրը հազար անգամ Էրդողանն ու Չավուշօղլին կոնֆլիկտին ուղղակի միջամտության հայտարարություններ են անում, ՄԱԿ-ը չի ալարելու Էստոնիայի առաջարկով անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելու, բայց «վիձիտե լի», արդեն գիտեն, որ չեն կարողանալու հաստատել Թուրքիայի մասնակցությունը այս ռազմական հակամարտությանը։
Երեւի ՆԱՏՕ-ն եւս, որի կարկառուն անդամ է Թուրքիան, ոչնչից տեղյակ չէ ու չգիտի, թե ինչ ռազմատեխնիկա է հենց էս պահին կրակում Արցախի դեմ։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը տեւական ժամանակ ուզում էր հասկանալ՝ եթե ինքը ցանկություն ունի խոսել Եվրոպայի հետ, ո՞ւմ պիտի զանգի։
Հիմա ինձ մոտ մեծ ցանկություն կա խոսելու «միջազգային հանրության» հետ, որպեսզի հասկանամ՝ ինչ որ մեկը բռնելո՞ւ է Թուրքիայի ձեռքը, թե՞ ինչ։
Անկեղծ՝ չգիտեմ ում զանգեմ, եւ ով է այլեւս մարդու իրավունքներից, պատերազմի մերժումից ու իր հողում ապրելու քաղաքացու անօտարելի իրավունքից խոսող այդ «միազգային հանրությունը»։
Հա, Թուրքիայի հետ «պասերով» գործակցող Ադրբեջանի ռազմական հանցագործ նախագահը Մեւլութ Չավուշօղլու հայտարարությունից հետո մի սրտաճմլիկ ճառ է ասել, թե բա Ադրբեջանի վրա հարձակումը հավասարազոր է Թուրքիայի վրա հարձակման։ Ու դարձյալ չկա կորուսյալ «միջազգային հանրությունը», որ ասի՝ յա, իրո՞ք։
ՌԴ նախագահի մամլո խոսնակը անմիջապես արձագանքել է Մեւլութ Չավուշօղլու հայտարարությանը, կոչ անելով զերծ մնալ իրավիճակի է՛լ ավելի էսկալացիայից»։

դիտվել է 827 անգամ
Լրահոս
Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am