Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

 
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն Խաչատրյանը, Արտյոմ Խաչատրյանը և Արամ Խաչատրյանն այսօր ուղերձ են հղել, որում, մասնավորապես, ասվում է.

«Տղերքի՛ն, որոնք այս պահին կռվում են առաջնագծում և նրանց, որոնք շարունակում են զինվորագրվել,

Կանանց, մայրերին ու քույրերին, որոնք հաղթող երգերով են ճանապարհում իրենց սիրելիներին,

Տեղեկատվական ու դիվանագիտական պատերազմներ մղող մեր քաղաքացիական մարտիկներին, որոնք հեռախոսից ու համակարգչից մեկ րոպե չեն հեռացել,

Սահմանային հերթապահության մեկնած ու անքուն գիշերներ անցկացրած տելեկոմի մեր գործընկերներին,

Հասարակական կյանքի շարունակականության ցիկլը պահող մեր նվիրված ժողովրդին...

բոլորին այսօր միավորում է արդար պայքարի մեր պարտքը։ Ուստի բոլորիս պարտականությունն է այս վճռորոշ պահին կանգնելու մեր պետության ու մեր զինվորի կողքին, պաշտպանելու մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր հայրենիքի ամբողջականությունը։ Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, բայց կան պահեր, երբ մենք պարտավոր ենք միասնական լինել։

Որպես հանձնառություն մեր ժողովրդի ու մեր բանակի առաջ, մեր ընկերություններն ու մեր ընտանիքը, մասնավորապես, շարունակում է աջակցությունը տարբեր ուղղություներով։ Այսօրվա մեր աջակցությունն ուղղված է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այն ստեղծված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով և մեր դիտարկմամբ այս հիմնադրամը ավելի քան երբևէ մեր բոլորի աջակցության կարիքն ունի հիմա։ Միևնույն ժամանակ մենք շարունակելու ենք Արցախի սահմանային գծի տեխնիկական հագեցվածությունը զարգացնել առավել հզոր ժամանակակից սարքերով։

Ուժ ու միասնություն ենք մաղթում մեր ժողովրդին։ Աստված պահապան մեր զինվորին»։

Հիշեցնենք, որ «Գալաքսի» ընկերությունների կազմում հանդես են գալիս մի շարք կենսական նշանակության ընկերություններ, այդ թվում նաև «Յուքոմ» հեռահաղորդակցության օպերատորը, որը ներկայումս տեխնիկական աջակցություն է ցուցաբերում առաջնագծում։ «Գալաքսի» ընկերությունների խումբը բազմաթիվ սոցիալական զարգացման նախագծեր է իրականացնում իր հիմնադրամի միջոցով։ Խաչատրյանները զգալի մասնակցություն ունեն նաև պաշտպանական և անտվանգության համակարգերի ներդրման գործում, որը զինվորների կյանքեր է փրկում։

դիտվել է 460 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am