Հակառակորդը փորձել է հարվածել երկաթգծին, սակայն մի քանի հարյուր մետր վրիպել է. Արծրուն Հովհաննիսյան. video
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց է տվել Վարդենիսում հակառակորդի հարվածային ԱԹՍ-ի հարվածից այրված քաղաքացիական ավտոբուսի մնացորդները:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը ժամեր առաջ տեղեկացրել էր, որ Վարդենիսում հարվածային ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ կիրառել դիրքերի ուղղությամբ: