Տեղի ունեցածը հանցագործություն է․ Լազարյան ակումբի հայտարարությունը

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբն» այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերսկսված պատերազմական գործողությունների առնչությամբ՝ «Տեղի ունեցածը հանցագործություն է» խորագրով։

Ստորև ներկայացնում ենք ամբողջական հայտարարությունը․

«Եվ այսպես, Ադրբեջանն ու նրա հետևում կանգնած Թուրքիան ընտրել են պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հօգուտ իրենց լուծելու համար։ Երկիրը՝ հայտնի ողջ աշխարհին 20-րդ դարասկզբին իր հայ բնակչության մասսայական բնաջնջմամբ, 100 տարի անց մատակարարում է և խրախուսում է նախկին միութենական հանրապետությանն իր մղումներում՝ "թույլ չտալ այսպես կոչված երկրորդ հայկական պետության հետագա գոյությունը", "մաքրել օկուպացված հողերը"։
Նրանց պետք են միայն հողերը։ Ինչպես և 20-րդ դարում, այժմ էլ մարդիկ նրանց պետք չեն։ Հենց այդ պատճառով էլ ակտիվ մարտական գործողությունների առաջին իսկ օրը ռմբակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին, որտեղ ռազմաճակատի ոչ մի գիծ չկա ։

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» տեղի ունեցածը համարում է հանցագործություն։ Ինչպես և շատերը մենք հուլիսին մեր՝ «Թույլ չտալ պատերազմ» հայտարարության մեջ (https://lazarevsky.club/novosti/ne-dopustit-vojny/ (https://lazarevsky.club/novosti/ne-dopustit-vojny/) ) զգուշացրել էինք լարվածության աճի մասին, որն ամբողջ տարածաշրջանը կարող է հանգեցնել ապոկալիպսիսի։ Մենք հիշում ենք նման փորձ 2016 թվականի ապրիլին։ Այժմ ամեն ինչ շատ ավելի լուրջ է եւ լայնածավալ։ Գուցե նաև այն պատճառով, որ հրադադարի բազմամյա ռեժիմի խախտմամբ՝ 2016-ի նախաձեռնությունը Ադրբեջանի ղեկավարությունը մարսեց։
Որպես պատասխանատու մարդիկ ՝ մենք հեռու ենք հակամարտող կողմերի վարքագիծը իդեալականացնելու ցանկությունից, բայց ադրբեջանա-թուրքական քարոզչության ֆեյքերը, Ադրբեջանի զինված ուժերի «հակահարձակման» մասին՝ ի պատասխան Հայաստանի և Արցախի կողմից առասպելական «հարձակման», վիրավորում են գիտակցությունը ։
Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների ջանքերը, որոնք ձեռնարկվում են անհապաղ հրադադարի համար։ Ռուս և հայ ժողովուրդների քրիստոնեական արժեքները թույլ չեն տալիս ուրախանալ օտարի մահով, քանի որ «զանգը միշտ քո՛ մահն է գուժում»։ Հավատում ենք Կովկասում խաղաղ ապրելու հնարավորությանը, անգամ բազմամյա փակուղուց ելք գտնելու կարողությանը։ Կամքի եւ ցանկության դեպքում: Որպեսզի այդպես լինի, իրավախախտը չպետք է իր վարքագծի հետևանքով շահառու դառնա»,-ասված է հայտարարության մեջ։

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» հիմնադրվել է 2018թ-ին՝ ՌԴ Պետ Դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ և մի շարք հայտնի քաղաքական–հասարակական գործիչների մասնակցությամբ։

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am