Ի՞նչ «փոխզիջում», այ ընկեր...

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 լրատվականին:

Նա, մի կողմից արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական զորքերը, Հայաստանի Հանրապետությունն ու իր զինված ուժերը բացարձակապես որևէ մտադրություն չունեին իրավիճակն առավել սրելու: «Ադրբեջանի կողմից ագրեսիա է սանձազերծվել 2016թ.-ին, 2020թ.-ի հուլիսին, և այժմ վերսկսվեց զանգվածային էսկալացիան Ադրբեջանի հետ Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Եվ սա նախապես պլանավորված, հետևողականորեն պլանավորված լայնածավալ հարձակում է շփման գծի ողջ երկայնքով: Մեղադրանքների խաղը, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել մեզ, արդարացված չէ: Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ եղել են բազում առաջարկներ՝ ձևավորելու ռիսկերի նվազեցման, հրադադարի խախտումների հետաքննության և զինադադարի ռեժիմի ամրապնդման շատ հստակ մեխանիզմներ, որոնք կտրականապես մերժվել են Ադրբեջանի կողմից, քանի որ ուժի կիրառումը հենց Ադրբեջանի գործիքն են», ասում է Մնացականյանը:

Լրագրողը հարցնում է՝ մտավախություն ունե՞ք, որ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել: «Մենք շատ մտահոգված ենք այս ագրեսիվ, լայնածավալ հարձակումով. Ադրբեջանը մտադրություն չունի գործել լարվածության թուլացման ուղղությամբ: Եվ իհարկե, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր զարգացմանը, որը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար, բայց ինչպես ես ասացի, մենք պատրաստ ենք պաշտպանվել ամենավճռական կերպով»:

Ապա` հարցնում են՝ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության լուծում տեսնու՞մ է հայկական կողմը: Զոհրաբ Մնացականյանի պատասխանը, երբ ինքն էլ արձանագրում է, որ Արցախը ենթարկվում է լայնածավալ ագրեսիայի, պարզապես ցնցող է. «Իհարկե, մենք եղել և մնում ենք լիովին հավատարիմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչի համար կա միջազգայնորեն ընդունված, միջազգային մանդատ ունեցող ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում ընդգրկված են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը: Մենք լիովին հավատարիմ ենք այս գործընթացին՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և գտնելու այնպիսի լուծում, այնպիսի կարգավորում, որը բացառապես հիմնված է փոխզիջման վրա, այնպիսի մի լուծում, որն ընդունելի է, ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Դժբախտաբար, մենք առերեսվում ենք Ադրբեջանի բացառապես առավելապաշտական դիրքորոշման հետ, որը մերժում է Արցախի ժողովրդի և նրա իշխանությունների, հայ ժողովրդի շահերի և մտահոգությունների որևէ դիտարկում: Առավելապաշտական մոտեցումը եղել և մնում է մերժված: Մենք պատրաստ ենք փոխզիջման: Այնուամենայնիվ, այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել»:

Ուրեմն, երբ հայկական բանակը կատաղի մարտերի մեջ է արդեն երեք օր, միայն պակասում է պաշտոնական Երևանից՝ «մենք պատրաստ ենք փոխզիջման» հայտարարությունը:

Մի կողմից՝ Հայաստանի ԱԳՆ-ն երեք օր է հայտարարում է, որ հայկական ուժերը կռիվ են տալիս Թուրքիայի դեմ, որտեղից էլ ի դեպ երկու օր է, ինչ ամենաբարձր մակարդակով սպառնում են, որ «վերջակետ են դնելու Ղարաբաղի հարցի վրա՝ մեկընդմիշտ», իսկ Հայաստանի արտգործնախարարը «փոխզիջման» գնալու պատրաստակամության ամենահարմար պահն է, պարզվում է, գտել...

Հասկանալի է, որ Հայաստանը ցանկանում է ցույց տալ, որ կառուցողական կողմ է, պատրաստ է բանակցությունների, որ պատերազմի կողմնակից չէ, բայց ի՞նչ ենք զիջելու Թուրքիային ու Ադրբեջանին, երբ արդեն իսկ լայնածավալ պատերազմը սանձազերծված է:

Փոխանակ հիմա հասնել նրան, որպեսզի Ադրբեջանի ու Թուրքայի դեմ պատժամիջոցների դեմ կիրառման միջազգային հանրության կողմից, որպեսզի նրանք խնդրեն հայկական կողմից բանակցություններ ու փոխզիջում, Երևա՞նն է հիշեցնում փոխզիջման մասին...

Բա ասում էիք՝ «մենք գիտենք ինչ ենք բանակցում», «մենք մեր կետը ունենք»...

Հիմա պարզվեց «փոխզիջո՞ւմն» է ձեր կետը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 16780 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի դիագնոզը Ձևավորվեց տպավորություն, որ հայկական կողմն ուղղակի հնարքներ է հորինում բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար. Քոչարյան. video «Այսպես կոչված՝ ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց սեփական ժողովրդին»․ Ռոբերտ Քոչարյան «Ինչո՞ւ եք դատարկախոսությամբ զբաղվել, եթե, այսպես ասած, տակը բան չունեիք». Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար». Ռոբերտ Քոչարյան ԱԱԾ տնօրենից Մոսկվայում պահանջել են պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. ներկայացվել է ցանցի քարտեզ Փաշինյանը պարտավոր է օր առաջ ներգրավել մասնագետների. պետք է նշանակվեն հակաճգնաժամային նախարարներ. Ավետիս Քերոբյան «Հիմարություն արեցի, դիտեցի կենդանի մարդուն մորթելու կադրեր։ Իմ հայրենակցին։ Իմ երկրի զինված ուժերի զինծառայողին». Արմեն Մինասյան Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշերը արտերից վերադառնալու ճանապարհին Վաղը Ազատության հրապարակում գտեք եւ ողջունեք տղաներիս. Արմեն Աշոտյան Մոսկվան ասեց, թե ում է պատկանում Ղարաբաղը Ալիևը ընդունեց կորուստները. 44-օրյա պատերազմի անհավանական ապացույցը Ռուսական կայսրությունը պարտվե՞ց Թուրքիային. Իսկ եթե ռևանշ լինի Արցախում ՀՀ վարչապետն իր վրա է վերցնում պատերազմի ընթացքի և հետպատերազմական հետևանքների ողջ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը և հրաժարական է տալիս. Հովհաննես Մանուկյան «Քասախ համայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին». Քասախ համայնքի ղեկավար Փաշինյանը պետք է հրաժարական տա, ես կոչ եմ անում մեր ժողովրդին սատարել Վազգեն Մանուկյանին ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումը կայունացրել է իրավիճակը. Սերգեյ Շոյգու GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է. Արթուր Վանեցյան. «Փաստինֆո» Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին կտրվի վեցամսյա սոցիալական աջակցություն Ժխորի մեջ Աստծու ձայնը անլսելի է դառնում. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. Հրապարակ «Ամուսնուցս ինձ հուշ մնաց նրա պարանոցի արյունոտ խաչը». հարազատ եղբայրները զոհվեցին նույն օրը՝ նույն դիրքում «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին․ ձայնագրություն Փորձաքննության է ենթարկվել 1613 նմուշ. 260 զոհված զինծառայողի մարմին նույնականացվել է Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել է ՆԱՏՕ–ին դիմելու սցենարը. ուշագրավ մանրամասներ գաղտնի ծրագրից
Ամենաընթերցվածները
Շուտով
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի ասուլիսը: Թեմա- Սպիտակի երկրաշարժի տարելից.Անօթևանների բնակապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները: դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ժամկետային զինծառայողի մայր Լուսինե Հարոյանը և Համահայկական ազգային համաձայնություն շարժման համակարգող Արթուր Արմինը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. ժամկետային զինծառայողների արձակուրդի խնդիրը. այսուհետ զինվորներն ինչպե՞ս են շարունակելու իրենց զառայությունը: Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Թեմա` Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ: Պատերազմ, քաղաքական հետապնդումներ Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը: Թեմա` հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ Դեկտեմբերի 4-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են «Հայրենիք» կուսակցության խորհրդի մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը և «Հայրենիք» կուսակցության Խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը: Թեմա` Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Արցախյան պատերազմի ռազմատեխնիկական դասերը». փորձագիտական տեսակետ Մոսկվայից Դեկտեմբերի 4-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա-Երևան տեսակամուրջ, որի ընթացքում ռազմական փորձագետներն իրենց տեսակետները կհայտնեն տեղի ունեցածի վերաբերյալ և կգնահատեն պատերազմող կողմերի գործողությունները: Դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծ. կփոխվի՞ մարդ-կուսակցություն համակարգը» թեմայով։ ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը: Թեմա- Պատերազմի ընթացքում ԱԻՆ-ի աշխատանքների ափոփում, առաջիկա անելիքներ: Դեկտեմբների 4-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում Նոյեմբերի 25-ից Դեկտեմբերի 2-ն իրականացված հետազոտության արդյունքները: Ներկայացվելու են ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հասարակության կարծիքը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub