Պատերազմի թունդ պահին Ռուսաստանն իր վճռական հարվածը կտա Թուրքիային ու Ադրբեջանին. Անդրանիկ Միհրանյան (video)

Իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը կապված են տարբեր կապերով, որոնք տարբեր ժամանակահատվածում Հայաստանի հետ ունեցել են խնդիրներ՝ ամեն մեկն իր հարցով: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն՝ անդրադառնալով երեկ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել:

Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ըստ քաղաքագետի՝ այսօրվա ադրբեջանական իշխանությունը բռնապետական է և ունի շատ կասկածելի լեգիտիմություն. «Այն, ինչ երկու ամիս առաջ կատարվեց Տավուշում, մեծ հարված էր առանց այն էլ Ալիևի խախուդ իշխանությանը:

Հերիք չի Արցախն են կորցրել, երկու ամիս առաջ էլ Տավուշում նվաստացան»:

Անդրանիկ Միհրանյանի դիտարկմամբ՝ այդուհանդերձ հայկական կողմը պետք է ավելի զուսպ իրեն դրսևորեր այդ հաղթանակից հետո. «Մեր հաղթանակը տոնելը մեծ դժգոհություն առաջացրեց ադրբեջանցիների մոտ, ովքեր մեղադրում էին Ալիևին, որ վերջինս միայն մեծ-մեծ խոսել գիտի, բայց ոչ գործել»:

Քաղաքագետը համոզված է՝ այսօր ընթացող մարտերը արցախաադրբեջանական սահմանին Տավուշյան դեպքերի պատասխանն են Ալիևի կողմից. «Ալիևը պետք է իր հասարակության առաջ իր երեսը մաքրեր, որպեսզի իր ժողովրդին նայելու հնարավորություն ունենար»:

Անդրադառնալով այս մարտերում Թուրքիայի ներգրավվածությանը՝ Անդրանիկ Միհրանյանն ասել է. «Մեր տարածաշրջանում Թուրքիան այլ խնդիրներ ունի լուծելու: Էրդողանին և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում այլևս չեն ընդունում որպես անփոխարինելի կերպարի, դրա համար էլ փորձում է իր հնարավորությունները գտնել մեր տարածաշրջանում»:

Քաղաքագետը նշում է, որ գուցե այս պահին Ռուսաստանը որևէ ներգրավվածություն չունենա ընթացող գործընթացներին, ինչից էլ Թուրքիան փորձելու է օգտվել՝ ընթացող մարտերում օժանդակություն ցուցաբերելով Ադրբեջանին:

Անդրանիկ Միհրանյանը այս պահին կարևորում է մեր բանակի պատրաստվածությունը. «Նախ պետք է հասկանանք՝ որքանով է մեր բանակը պատրաստ հակահարված տալու ու դեմ կանգնելու այդ համախմբված երկու ուժերի ճնշմանը: Այսօր մենք ականատես ենք լինում աննախադեպ դեպքերի, որը չկար անգամ «Ապրիլյան պատերազմում» »:

դիտվել է 1823 անգամ
Լրահոս
Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am