Արցախի ճանաչումն այս պահին ոչինչ չի տա. Անդրանիկ Միհրանյան. video

Իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը կապված են տարբեր կապերով, որոնք տարբեր ժամանակահատվածում Հայաստանի հետ ունեցել են խնդիրներ՝ ամեն մեկն իր հարցով: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն՝ անդրադառնալով երեկ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել:

Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ըստ քաղաքագետի՝ այսօրվա ադրբեջանական իշխանությունը բռնապետական է և ունի շատ կասկածելի լեգիտիմություն. «Այն, ինչ երկու ամիս առաջ կատարվեց Տավուշում, մեծ հարված էր առանց այն էլ Ալիևի խախուդ իշխանությանը:

Հերիք չի Արցախն են կորցրել, երկու ամիս առաջ էլ Տավուշում նվաստացան»:

Անդրանիկ Միհրանյանի դիտարկմամբ՝ այդուհանդերձ հայկական կողմը պետք է ավելի զուսպ իրեն դրսևորեր այդ հաղթանակից հետո. «Մեր հաղթանակը տոնելը մեծ դժգոհություն առաջացրեց ադրբեջանցիների մոտ, ովքեր մեղադրում էին Ալիևին, որ վերջինս միայն մեծ-մեծ խոսել գիտի, բայց ոչ գործել»:

Քաղաքագետը համոզված է՝ այսօր ընթացող մարտերը արցախաադրբեջանական սահմանին Տավուշյան դեպքերի պատասխանն են Ալիևի կողմից. «Ալիևը պետք է իր հասարակության առաջ իր երեսը մաքրեր, որպեսզի իր ժողովրդին նայելու հնարավորություն ունենար»:

Անդրադառնալով այս մարտերում Թուրքիայի ներգրավվածությանը՝ Անդրանիկ Միհրանյանն ասել է. «Մեր տարածաշրջանում Թուրքիան այլ խնդիրներ ունի լուծելու: Էրդողանին և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում այլևս չեն ընդունում որպես անփոխարինելի կերպարի, դրա համար էլ փորձում է իր հնարավորությունները գտնել մեր տարածաշրջանում»:

Քաղաքագետը նշում է, որ գուցե այս պահին Ռուսաստանը որևէ ներգրավվածություն չունենա ընթացող գործընթացներին, ինչից էլ Թուրքիան փորձելու է օգտվել՝ ընթացող մարտերում օժանդակություն ցուցաբերելով Ադրբեջանին:

Անդրանիկ Միհրանյանը այս պահին կարևորում է մեր բանակի պատրաստվածությունը. «Նախ պետք է հասկանանք՝ որքանով է մեր բանակը պատրաստ հակահարված տալու ու դեմ կանգնելու այդ համախմբված երկու ուժերի ճնշմանը: Այսօր մենք ականատես ենք լինում աննախադեպ դեպքերի, որը չկար անգամ «Ապրիլյան պատերազմում» »:

դիտվել է 1462 անգամ
Լրահոս
Մանրամասներ Դավիթաշենի Ձոր 1 թաղամասի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհից Էրդողանը գլխավորում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ալիևի ելույթը թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի դեմ գործողությունների ահազանգ է» Ով է գլխավորում նախագահական ընտրապայքարում՝ քվեաթերթիկների գրեթե 46% հաշվարկից հետո Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել Բենզինը և հեղուկ գազը ոչ շուկայական պատճառներով են թանկացել Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Խոշոր հրդեհ է բռնկվել Դավիթաշենում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան Ալիևն արդեն բաց է խոսում, իսկ Արայիկ Հարությունյանին՝ անվանում նախագահ կոչվող տարր Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Ալիևը՝ խաղաղության պայմանագրի մասին Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 29-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 29-ին ,ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Մայիսի 26-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 26-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արսեն Նիկողոսյանը Մայիսի 26-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 25-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am