Դեպի Արցախ զանգերը սահմանափակել՝ չվտանգել զինծառայողների անվտանգությունը. Ա. Հովհաննիսյան
« Հայաստանի հանրապետության եւ Ադրբեջանի սահմանին երեկ մարտեր չեն շարունակվել, այն մարդիկ, որոնք բժշկական լրացուցիչ աջակցության կարիք են ունեցել, տեղափոխվել են Երեւան մասնագիտացված հիվանդանոցներում ու հոսպիտալներում են շարունակում իրենց բուժումները: Հորդորում եմ զանգերը դեպի Արցախ, դեպի զորքեր, դեպի զինծառայողներ, որոնք մարտական խնդիրներ են կատարում, սահմանափակել: Դա, առաջին հերթին մեր զորքերի անվտանգության համար է»,- Միասնական տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: