Հայկական կողմը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական կողմի զինտեխնիկայի հերթական խոցումներից. video
Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող լայնածավալ գործողությունների ընթացքում ՊԲ տորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում։ ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։ Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է»,- նշել է Ստեփանյանը և գրառմանը կից տեսանյութ հրապարակել, որտեղ երևում են հայկական կողմից ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները: