Իրանը կրկին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
«Իրանը կրկին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում: ր Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը իրավիճակը քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ: Մենք ասել ենք, որ որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան լավ, եւ հրադադարի ռեժիմ հաստատելը միակ որոշումն է»,- Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը չի կարող համակերպվել իր սահմանների մոտ հակամարտության շարունակմանը, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ Իրանը կարծում է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: