«Իմ Լեռնիկն է». Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Հայոց Բանակի լավագույն սպաներից էր

 

Երեկ երեկոյան, սրտի խոր կսկիծով կարդում էի զոհվածների անուն ազգանունները, և հանդիպեց մի ծանոթ անուն-ազգանուն, որն ինձ էլ ավելի ճնշեց... միթե Նա է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղրազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Լեռնիկ Արեգի Վարդանյան, ծնված 1978 թվականին ... Այսօր վաղ առավոտյան կասկածներս հաստատեցին Արցախից ... իմ Լեռնիկն է, Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի իմ նախկին քարինտակցի աշակերտը, իսկ հետո՝ ՀՀ ՊՆ ԲԶԲՀՈՒ նախկին կուրսանտս ... Հայոց Բանակի լավագույն սպաներից մեկը ... Լեռնիկին վերջին անգամ 2016-ի ապրիլին էի տեսել, երբ կամավորականների գումարտակով համալրել էինք իրենց զորամասը։ Երբ տեղակայվեցինք իրենց զորամասում՝ Լեռնիկը դիրքերում էր։ Մենք այդ կտրված տեղանքում գտնվող զորամասում սահմանել էինք պահակային ծառայության մեր պահակակետերը։ Սահմանը մոտ էր ու մարտական գործողություններ էին գնում այդ ժամանակ, ամեն օր սպասելի էր հակառակորդի դիվերսիայի ու ներթափանցման փորձ, որից ելնելով՝ ավելացրել էինք պահակակետերը։ Լեռնիկը գիշերով մեքենայով վերադառնալով զորամաս՝ ամեն պահակակետում կանգնեցնում էին ու ստուգում։ Տեղանքը թեք էր, ճանապարհը կավահողային էր ու ամեն արգելակման ժամանակ սահում էր։ Մի քանի պահակակետեր դժվարությամբ անցնելով, հասնում է ամենավերջին պահակակետին, որտեղ պահակայինի հետ կանգնած էի ես։ Այդտեղ էլ Լեռնիկին կանգնեցնելը հունից հանում է իրեն ու բարկացած ձայնով հարցնում է պահակայինին, թե ո՞վ է իրեն այդտեղ նշանակել։ Մթության միջից, որտեղ իմ դեմքը չէր երևում, իսկ ես մեքենայի լուսավորության մեջ ճանաչեցի նրան, ասում եմ՝ Ե՛ս։ Սկսում է ինձ հետ բարկացած խոսել, թե ինչ կարիք կար այդքան պահակակետեր տեղադրել։ Առաջանում եմ դեպի մեքենան, զննող հայացքով նայում է դեմքիս, մի պահ լռում ու հարցնում. «Ընկեր Եղիազարյա՞ն»։

Հենց ժպտում եմ՝ դուռը կտրուկ բացում է ու ամուր գրկախառնվում։ Ասում է՝ կներեք, չճանաչեցի։ Քանի որ հարգալից «Դուք»-ի անցնելով դիմեց ինձ, որպես իր երբեմնի ուսուցչի, ես էլ տակ չմնալով ասացի, որ ինքը ինձ ների, քանի որ զինվորական կոչումով ինձնից ավագ է արդեն, ես կապիտան էի, իսկ ինքը՝ փոխգնդապետ։ Այդպես գրկախառնված ու թևանցում իջանք զորամաս, իր սենյակում նստեցինք, թեյի սեղանի շուրջ մեկս մյուսից տեղեկացանք, վերհիշեցինք ավելի քան երկու տասնամյակ անցած համատեղ ժամանակաշրջանը, հիշեցրեց, որ ժամանակին իմ խորհուրդը լսելով ընդունվեց «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարան՝ ընտրելով զինվորական ուղի ու հետո ջերմությամբ բաժանվեցինք։ Առավոտյան մեկնեց դիրքեր, իսկ մի օր անց՝ մենք էլ ստանձնեցինք այլ դիրքեր ու այդպես էլ չհանդիպեցինք։ 2016-ից հետո ընդամենը 2 անգամ հեռախոսազանգ ենք ունեցել։ Իսկ հիմա ... Լեռնիկը չկա ... կինոժապավենի պես հիշում եմ իրեն 14 տարեկանից մինչև հասուն առնական տարիքում ու ... կոկորդս սեղմվում է ... Հանգչիր խաղաղությամբ, Ազգի Նվիրյալ Պաշտպան։ Կհանդիպենք մի օր»:

դիտվել է 718 անգամ
Լրահոս
Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am