Ռուսական զորքերը վերադարձել են Հայաստան
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցող, Հայաստանում մշտական տեղակայում ունեցող ռուսական զորքերը զորավարժությունից վերադարձել են Հայաստան՝ իրենց տեղակայման վայրերը։ Նշենք, որ վերջիններս զորախաղերին մասնակցում էին Աբխազիայի տարածքում գտնվող զորավարժարաններում։