Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության սրումը
Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին հայտնում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցով քննարկել են ԼՂ սահմանին այսօր առավոտյան սրված իրավիճակը:
ՌԴ արտգործնախարարությունը դեռևս չի հաստատել տեղեկությունը: