Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված չի դիմել ՀԱՊԿ քարտուղարությանը
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հայտարարել են, որ կազմակերպությունը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Հայաստանը մեզ չի դիմել օգնության համար:Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը::