Արկադի Ղուկասյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին
Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ով այս պահին Ստեփանակերտում է, hayeli.am-ի հետ զրույցում հայտնեց, որ զինված ուժերը և մեր տղաները ամուր կանգնած են սահմանին. ՙՙ Զինված ուժերը դիմադրում են: Թշնամին տարբեր տեսակի զրահատեխնիկա է օգտագործում, կրակահերթերը հիմնականում Հադրութի ուղղությամբ են: Մեր տղաները ամուր կանգնած են՚՚:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։