Կոչ եմ անում չտրվել թուրք-ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին
Այսօր վաղ առավոտյան հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ներկա պահին առաջնագծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր:
Կոչ եմ անում չտրվել թուրք-ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին և հետևել բացառապես հայկական պաշտոնական աղբյուրներին:
Զարգացումների մասին պարբերաբար կտեղեկացնեմ:
Սամվել Բաբայան