«Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է. ինձ առաջարկել են մասնակցել այդ դավաճանական ծրագրերին». քաղաքագետը փակագծեր է բացում

«Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է և պետք է պատժվի իր գործերի համար, իր թիմակիցների գաղտնի հանդիպումների համար, որոնք տեղի են ունեցել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասել է «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անդրանիկ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկի տակ ուշագրավ մեկնաբանություն էր թողել. «Նիկոլ Փաշինյան, տո, այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր։ Օրինակ՝ ինչի՞ ես հրամայել, որ ԱԱԾ աշխատակիցներն արգելեն իմ մուտքը դեպի Հայաստան։ Պատմի՛ր, թե ում հետ են հանդիպել քո ՔՊ թիմակիցները Թբիլիսիում։ Ի՞նչ հրահանգներ եք ստացել։ Ինչի՞ համար եք ստացել 48 միլիոն ԱՄՆ դոլար։ Դե պատմե՛ք»:

Եվ ահա ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հոդված հրապարակեց, որտեղ խոսվում է Ալիևի և Փաշինյանի էմիսարների միջև գաղտնի բանակցությունների մասին: Հոդվածում Հայաստանի բանագնացներից ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի անունն է նշվում: Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում արդեն «հերքել» է գաղտնի բանակցություններին իր մասնակցության մեղադրանքները:

Անդրանիկ Հովհաննիսյանը մինչդեռ վստահեցնում է, որ այդ հանդիպումներին Արսեն Խառատյանը մասնակցել է, ավելին՝ ըստ Հովհաննիսյանի՝ եղել են ևս 3 հոգի, որոնց անունները նա չնշեց՝ սեփական անվտանգությունից ելնելով:

«ՀՀ ԱԱԾ-ն շատ լավ տեղյակ է՝ ովքեր են հանդիպել, ինչ ծրագրեր են ստացել, որոնք պետք է իրականացնեն: Արսեն Խառատյանն ինքը հաստատեց ադրբեջանական մամուլում հրապարակվածը: Եթե կարիքը կա վիդեոհոլովակների կամ աուդիոփաստերի, դրանք էլ կհրապարակվեն, երբ ինձ թողնեն վերադառնալ Հայաստան: Արսեն Խառատյանը գաղտնի հանդիպումներ է ունեցել որոշ մարդկանց հետ, որոնք առնչություն ունեն Ադրբեջանի ներկայիս ղեկավարության հետ»,- ասաց նա:

«Ես կարող եմ ևս երեք հոգու մասին ասել, որոնք մասնակցել են այդ հանդիպումներին: Եթե ես ականատես չլինեի կամ ինձ մոտ փաստեր չլինեին, ես այսպիսի բաներից չէի խոսի: Մոտակա ժամանակ այդ անունները կհնչեն, դրա համար լավ կլինի, որ այդ մարդիկ իրենք ի հայտ գան, իրենց սխալն ընդունեն, պատիժը կրեն և իմ մուտքն էլ բացեն, որ ես վերադառնամ Հայաստան: Այս երեք հոգուց երկուսն ինձ անձամբ ճանաչում են, ես էլ իրենց եմ շատ լավ ճանաչում, իրենք այսօր բարձրաստիճան քաղաքական գործիչներ են և ներկայացնում են իշխող ուժը: Մյուս մասնակիցը հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է, որը գործում է Հայաստանում և ֆինանսավորվում է Սորոսի կողմից»,- ասաց նա:

«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետը փակագծեր բացեց. «Ինձ առաջարկել են մասնակցել այդ ծրագրերին, ես հրաժարվել եմ, ասել եմ, որ պետական դավաճանական ծրագրերին ես մասնակցություն չեմ ունենալու»:

Հետաքրքրվեցինք՝ իրեն տեղյակ պահե՞լ են, թե ովքեր են մասնակցելու այդ հանդիպումներին, եթե չի մասնակցել, որտեղի՞ց գիտի, թե ովքեր են մյուս մասնակիցները:

«Ես շատ լավ գիտեմ՝ ովքեր են մասնակցել, ում հետ են հանդիպել, կողքից լսելով չէ այս ամենը: Եթե կողքից լսելով լիներ, ընդհանրապես չէի խոսի»,- ի պատասխան՝ ասաց նա:

Ըստ նրա՝ ժամանակն է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ևս խոսի այս ամենի մասին. «Նա ուղղակի պարտավոր է խոսել»:

Ինչ վերաբերում է այդ հանդիպումների բովանդակությանը, նա ասաց, որ այսօր բոլորս ականատես ենք լինում դրանց իրագործմանը. «Դրանք են՝ եկեղեցու պղծումը, նոր դասընթացներ, որոնք դպրոցում արդեն առկա են, եկեղեցու պատմություն առարկան դպրոցից հանելը, պատմության վերանայումը և այլն: Այդ թվում՝ կան նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ծրագրեր, որոնք չեն բխում ՀՀ շահերից»:

Հարցին՝ այսինքն՝ Արցախի հարցում առաջարկվել է ոչ հայանպաստ լուծո՞ւմ, նա պատասխանեց. «Ոչ միայն ոչ հայանպաստ, այլև դավաճանական»:

Ճշտեցինք՝ այդ պատվիրակության հայ ներկայացուցիչները համաձայնե՞լ են այդ լուծումներին:

«Ամեն դեպքում խոսակցական մակարդակում համաձայնել են, հետո պետք է քայլերով դա ապացուցեին, և երևի շատ դանդաղ տեմպերով են իրականացվում այդ խոսակցական պայմանավորվածությունները, այսօր ես դրանով եմ պայմանավորում, որ ադրբեջանական կայքերում այդպիսի սլիվներ են տեղի ունենում: Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շանտաժի ենթարկել ՀՀ ղեկավարությանը, որ արագ իրականացնեն այդ բոլոր քայլերը»,- պարզաբանեց նա:

դիտվել է 1591 անգամ
Լրահոս
Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am