Փաշինյանը հաստատեց՝ Ադրբեջանին ինֆորմացիա է տվել

Ամեն ինչ նորմալ կլիներ և հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան այսքան ուշադրության արժանի չէր լինի, եթե հենց իրենք՝ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Խառատյանը չհաստատեին դա։ Իրական խնդիրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝

1. Արսեն Խառատյանը չհերքեց հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան ասելով՝ «ՀՀ վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որեւէ հարց չեմ քննարկել», նուրբ շրջանցելով այն փաստը, որ հաքքին.ազ-ը գրել էր, որ այդ ազգադավ հանդիպումներն եղել են նրա աշխատանքից ազատվելուց հետո... այսինքն՝ ոչ միայն ստեց, այլև ժողովրդին, մեղմ ասած, «ավանակի տեղ դրեց»։

2. Նիկոլ Փաշինյանը ավելի ազնիվ գտնվեց։ Նա ոչ միայն չհերքեց, այլև հաստատեց հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան, կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասելով՝ «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով», որով հաստատեց, որ ինֆորմացիան հավաստի է, սակայն կոնֆիդենցիալ։

3. ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված «բարձր մակարդակի առցանց նիստում» Ալիևի արած ռազմատենչ ճառին Նիկոլ Փաշինյանը նույն ՄԱԿ-ի «առցանց ամբիոնից» հերթական ոչինչ չասող հայտարարություն արեց՝ ինքնորոշման իրավունքի ոչ թե ճանաչման, այլ ընդամենը «չմերժելու» կարևորության մասի՝ «Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին և միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային», և խաղաղություն մուրաց՝ «ՄԱԿ-ի համակարգի համար մեկ այլ հիմնարար արժեք է միջազգային հարաբերություններում սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման հենասյունն է և կայուն զարգացման գլխավոր նախապայմանը», «Այսօր, ինչպես և 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն և խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների»... Մի խոսքով բացահայտ ու հստակ, «ՊԱՏՎԱԽՆԴԻՐ ՀԱՅԻ» պատասխան թուրքին կրկին չեղավ։

Ընդհանրացնելով այս ամենը, կարելի է ամրագրել հետևյալ անհերքելի փաստերը՝
1. հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը և Արսեն Խառատյանի հանդիպումները տեղի են ունեցել այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Հենց դա է պատճառը, որ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարություն է անում՝ Փաշինյանը չի արձագանքում, բայց ինչ որ մի «ադրբեջանական հայկական ժամանակ» հանդիսացող հաքքին.ազ-ին պատասխանում է:

2. Նիկոլ Փաշինյանը կարող է կոնֆիդենցիալ ինֆորմացիայով պայթեցնել, կազմաքանդել Ադրբեջանը, բայց անհասկանալի պատճառներով դա չի անում։ Այստեղ դժվարությամբ կարելի է մտածել, որ դա գալիս է Փաշինյանի բարությունից։ Միգուցե նա վախենում է, որ ադրբեջանցիների կոնֆիդենցիալ ինֆորմացիայի նոր խմբաքանակը իրեն կկազմաքանդի...
3. Եվ ամենակարևորը՝ հանրության արձագանքներից հստակ կարելի է արձանագրել, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ, ՀԱՔՔԻՆ.ԱԶ-Ի ՀԱՅՏՆԱԾ ՀԱՅԱԴԱՎ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՍՊԱՍԵԼԻ ԵՆ:

Կարծում եմ պատկերը հստակ ուրվագծված է և այն, որ արդեն երկու տարի է ասում եմ, որ 2018 թվականի իշխանափոխության սեփականատերը ոչ թե ժողովուրդն է, այլ Ալիևը և պանթուրքիստական ուժերը, քայլ առ քայլ ապացուցվում է անհերքելի փաստերով։
Ու ամենակարևորը՝ ոչ մի գործողություն և հետևանք։ ՀՀ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով։ Ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս ձեռբակալված չի։ Ու դա էլ բավարար չէ՝ շարունակում է պաշտոնավարել։
Ես ուղղակի չեմ հասկանում՝ պետական դավաճանության մասին ի՞մ պատկերացումներն են սխալ, թե՞ պատկան մարմինների աշխատակիցների:
#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 8351 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am