Բացահայտվել է Փաշինյան-Ալիև գաղտնի բանակցությունների «սղագրությունը»

Ադրբեջանցիներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը պաշտոնը թողնելուց հետո Փաշինյանի անունից բանակցել է Ադրբեջանի իշխանության ներկայացուցչի հետ ու ռուսների աչքերից հեռու քննարկել «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը։

«ՀՀ վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որևէ հարց չեմ քննարկել»,-ի պատասխան գրում է Խառատյանն իր ՖԲ էջում՝ չմոռանալով վերջում սպառնալ, որ շուտով Ադրբեջանում էլ է հեղափոխություն լինելու և համոզմունք հայտնել, որ Ադրբեջանի հետհեղափոխական իշխանությունները լինելու են ժողովրդավարներ։

Ուշադրությո՛ւն դարձրեք․ ադրբեջանցիներն ասում են՝ պաշտոնանկությունից հետո են Խառատյանի հետ Արցախի հարց քննարկել, իսկ Խառատյանն ասում է, որ վարչապետի խորհրդական աշխատելու ժամանակ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որևէ հարց չի քննարկել։

Ալիևը հայտարարում է, որ Փաշինյանն իրենից ժամանակ է խնդրել ու հրադադար պայմանավորվել, որպեսզի ժամանակ շահի՝ փոխարենը խոստանալով զիջումներ Արցախի հարցում։ Ժամանակն, ըստ Ալիևի, Փաշինյանին պետք է եղել Հայաստանի ներքաղաքական կյանքում հակառակորդների հարցերը լուծելու, աթոռն ամրապնդելու համար, որպեսզի հեշտ կարողանա կատարել Ալիևին ու նաև Բոլթոնին տված խոստումը զիջումների մասով։

Ի պատասխան Ալիևի ասածների ու ադրբեջանական կայքերից մեկի հրապարակած տեղեկատվության՝ Փաշինյանը հայտարարում է․ «Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։

Փաստորեն, Փաշինյանը ոչ թե հերքում է Ալիևի ու ադրբեջանական կայքի ասածներն ու գրածները, այլ սպառնում է Ալիևին, որ ինքն էլ կարող է կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ ասել։

Կենցաղային լեզվով ասած՝ Ալիևը Փաշինյանին ասում է՝ ես քեզ «էն գործի» վրա բռնացրել եմ, Փաշինյանն էլ, թե բա՝ «ես էլ քեզ եմ բռնացրել, բերանս բացել մի տուր»։

Դատելով այս ամենից՝ կարելի է գրեթե 100–տոկոսանոց ճշգրտությամբ ներկայացնել Նիկոլի ու Իլհամի 2018թ․ տեղի ունեցած զրույցների մանրամասները։ Այն գրեթե այս տեսքը կարող է ունենալ։ Կրկնեմ, սա ենթադրություն է, բայց շատ ճշմարտանման ենթադրություն։

Եվ այսպես։

Ալիև – Մեզ Բոլթոնն ասաց, որ համաձայնել եք Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակին։ Սկզբի համար պետք է տարածքային զիջումներ արվեն։ Փոխարենը մենք խոստանում ենք չկրակել, իսկ ամերիկացիք խոստացել են 4 միլիարդ դոլարի ներդրում անել և օգնել Հայաստանին եթե, իհարկե, զիջումների գնաք ու ռուսներին հանեք Ձեր երկրից։ Դրան գումարած կոմունիկացիաները կբացվեն ու Դուք կօգտվեք դրանցից։ Թուրքիան էլ դեմ չի լինի, զիջումների դեպքում ճանապարհները կբացի։ Ռուսական ռազմաբազայի կարիք այդ դեպքում չի լինի, դրանցից կպրծնենք։

Փաշինյան – Մենք կառուցողական ենք տրամադրված ու Բոլթոնին տվել ենք մեր համաձայնությունը հա՛մ Ղարաբաղի, հա՛մ ռուսների մասով (Քոչարյանի կալանավորումը դրանց գժվացրել է, բայց ես մինչև վերջ գնալու եմ), բայց իմ դիրքերը ներքին կյանքում դեռ թույլ են։ Դեռ խորհրդարանը ՀՀԿ–ի ձեռքում է՝ ցանկացած պահի դաշնակների ու Ծառուկյանի հետ կարող են «պեռեվառոտ» անել։ Ղարաբաղում նախկին ռեժիմի ներկայացուցիչներ են, գեներալիտետն իմ դեմ է, դատարաններն ինձ չեն ենթարկվում։ Ռոբերտ Քոչարյանը Պուտինի մոտ ընկերն է, համախոհը և կարող է իմ դեմ մեծ կոնսոլիդացիա ապահովել՝ սպառնալով իշխանափոխությամբ 1998–ի պես։ Ես պատրաստ եմ զիջումների՝ խաղաղության դիմաց, բայց ինձ ժամանակ տվեք։ Մի՛ կրակեք սահմանին, որպեսզի կարողանամ ժողովրդին համոզել ու պատրաստել խաղաղության։ Համ էլ պետք է մի բան ծախեմ ժողովրդի վրա, որ հետո կարողանամ բանակցությունները տանել փուլայինի ուղղությամբ։

Ալիև – Շատ լավ, Ձեզ ժամանակ կտանք, բայց խոստացեք, որ կանեք այն, ինչ պայմանավորվում ենք։

Փաշինյան – Ես պատրաստ եմ հրապարակավ խաղաղասիրություն քարոզել։ Նույնիսկ կնոջս եմ ներգրավել այդ հարցում։ Իմ անկեղծությանը մի՛ կասկածեք, ես ուզում եմ երկարատև խաղաղություն և գլխացավանքից զերծ իշխանություն ունենալ։

Ալիև – Հա, ձեր հրապարակային քարոզը շատ կարևոր է, որպեսզի ես էլ կարողանամ ի՛մ ժողովրդի վրա մի բան ծախել, բայց իմ լիմիտները սպառվել են։ Ինձ մեղադրում են, թե ինչու չեմ պատերազմ սկսում։ Ես երկար չեմ կարող սպասել։ Ի դեպ, Լևոն Տեր–Պետրոսյանին նույնպես կարող եք ներգրավել քարոզչական գործում, կարծում եմ նա կօգնի մեզ։ Մենք նրան շատ ենք հարգում։ Հայրս ասում էր, որ Լևոնը Հայաստանի միակ ողջամիտ մարդն է։ Մենք կարող ենք նրան դիմել միջնորդավորված ձևով, որպեսզի աջակցի։ Համ էլ դուք թիմակիցներ եք։

Փաշինյան – Հիմա այդպես չէ, թիմակից չենք։ Ես Լևոնից զզվում եմ, ինչ որ պետք է ինքս կանեմ։ Նույն փուլայինին ես էլ եմ կողմ, բայց դրա համար Լևոնին պետք չէ ներգրավել, քանզի դա իմ դեմ կաշխատի ներքաղաքական կյանքում։ Նրա կարիքը չկա։ Նա Հայաստանում շատ ցածր վարկանիշ ունի և շատ բարձր հակավարկանիշ։ Իմ անունը եթե Լևոնի հետ կապվի, մենք չենք շահի, մեր գործը կտուժի։ Հակառակը՝ պետք է փուլայինն առաջ տանել առանց Տեր–Պետրոսյանին հղում անելու։ Համ էլ՝ ինքը սենց թե նենց աջակցելու է մեր ծրագրին, այնպես որ Լևոնին հատուկ ներգրավելու կարիք չկա։

Ալիև – Դուք գիտեք, կարևորը որ գործը գլուխ գա։

Փաշինյան – Պատերազմ ես էլ չեմ ուզում։ Բայց կրկնեմ՝ ես դեռ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անեմ, Քոչարյանի կալանավորումը մարսեմ, հնարավոր բոլոր ընդդիմախոսներիս դեմ քրգործեր հարուցեմ, որ ձայները կտրեն։ Այսինքն՝ վեց ամսից մինչև մեկ տարի ժամանակ է ինձ պետք։

Ալիև – Այդ ժամանակը մենք Ձեզ կտանք, բայց այդ ընթացքում թող մեր արտգործնախարարները դետալային բանակցություններ տանեն, որպեսզի ժամանակ չկորցնենք, համ էլ միջնորդներն էլ կտեսնեն, որ մտել ենք կոնստրուկտիվ դաշտ։ Բացի այդ՝ ինձ միջազգային երաշխիքներ էլ են պետք, որ մեր պայմանավորվածությունները կպաշտպանվեն։ Դրա լավագույն տարբերակը կլինի այն, որ Մնացականյանը Մամեդյարովի հետ կմտնի առարկայական բանակցությունների դաշտ։

Փաշինյան – Խնդիր չկա, ես Մնացականյանին ակտիվորեն կներգրավեմ բանակցային գործընթացում, բայց խնդրում եմ կրակի դադարեցման ռեժիմը պահենք, որ մեր քարոզը Հայաստանում էֆեկտիվ լինի։ Համ էլ՝ քաղաքական ընդդիմախոսներիս բերանը կկարողանամ փակել՝ ցույց տալով, որ ես լավ եմ բանակցել Ձեր հետ։ Ի դեպ, տարբերակ տեսնո՞ւմ եք, որ գոնե ֆորմալ առումով ղարաբաղցիք էլ նստեն սեղանի շուրջ։ Ես Ղարաբաղում իմ ուզած իշխանությունն եմ ձևավորելու և նրանք կանեն ամենն, ինչ ես եմ ասում, պարզապես զուտ ձևականորեն կուզենայի, որ իմ ասածը լիներ ու Ղարաբաղը մասնակցեր բանակցություններին։

Ալիև – Ղարաբաղցիների հետ ուղիղ բանակցելը բացառում եմ։ Կարող ենք ուրիշ բան անել։ Կարող ենք բանակցային սեղանին նստեցնել ղարաբաղցիներին ու Ղարաբաղից փախած ադրբեջանցիներին։

Փաշինյան – Ես դեմ չեմ, բայց դա ինձ կթուլացնի Հայաստանում, չեմ կարող համաձայնել։ Լավ, թողնենք այդ հարցը։ Կարևորն այս պահին, կրկնեմ, չկրակելն է։

Ալիև – Հարց չկա, չենք կրակի։ Ի դեպ, ինձ ամերիկացիք ասացին, որ իրենց մարդն ունեն Ձեր աշխատակազմում և կարող ենք նրա միջոցով քննարկել խնդրի լուծման դետալները։

Փաշինյան – Հա՛, կա նման մարդ, իմ խորհրդականն էր, բայց ռուսների ճնշմամբ հանեցի աշխատանքից, բայց միևնույն է նա իմ թիմակիցն է ու կարող եք իր հետ բաց խոսել։ Նա իմ «մարդն» է։ Լավ կլինի ձեր կողմից էլ փակ մարդ լինի որպես կոնտակ–պերսոն, որպեսզի ինֆորմացիայի արտահոսք չլինի։ Ռուսները չգժվեն։

Ալիև – Ես կփոխանցեմ այդ մարդու անունը։ Հանդիպումները լավ կլինի կազմակերպել եվրոպական որևէ երկրում։ Կարող ենք նաև Դուբայում կազմակերպել, աչքից հեռու։ Մեր օպերատիվ կապի միջոցով դետալները մեր մարդիկ կքննարկեն։

Փաշինյան – Պայմանավորվեցի՛նք։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 22914 անգամ
Լրահոս
Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը․ ՊՆ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է և ժամ առաջ պետք է կանգնի ռազմական տրիբունալի առաջ. Տիգրան Հեքեքյան (video) Լապշինը վաճառել է իր «հայտնի» կարմիր բաճկոնը` գումարը վիրավոր հայ զինվորներին փոխանցելու համար Կարող եք հիմիկվանից խուլիգանության հոդվածը պատրաստ պահել. Կարեն Հովհաննիսյան Մոսկվան չի տրամադրել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստի համար «հումանիտար միջանցք». հայտարարություն ԱԱԾ-ն արտատպել է Փաշինյանի խոսնակի տեքստը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ 2,5 տարում փլուզվեց 25 տարվա սարքածը Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զինծառայողներ են զոհվել Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեւէ չի հանդիպել. «Հայրենիք» Ողջերին խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք. Դավիթ Ամալյան Վիտալի Բալասանյանը նշանակվել է Ուրեմն դավադրությունը եղել է ներսից. Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին ԱԱԾ, դուք երկրի, ՀՀ քաղաքացու անվտանգություն ապահովող կառո՞ւյց եք, թե՞ Նիկոլի կլոունադան եք ապահովում Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ. դավաճանը արեց հետևյալ հայտարարությունը Դավիթ Տոնոյանը Վիեննայում է. Փաշինյանն է կազմակերպել Ուղիղ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, մեր «գերագույնը» այ էս տեսակ խեղկատակությամբ էր զբաղված. Տեսանյութ Մտավորականությունը զայրացած է Հազարավոր կյանքեր խժռած Նիկոլին չգիտես ինչու ոչ ոք չի անվանում «Նիկոլ-մարդասպան» Ես սխալվել եմ. Քրիստ Մանարյան Օրվա կադր․ Ստեփանակերտ․․․ մեր օրեր․ Փաշինյանի գիրքը նետել են աղբամանը Թուրքերի հաջորդ քայլը. Ռոբերտ Քոչարյանը զգուշացնում էր (video) Գագիկ Սուրենյանը դեկտեմբեր ամսվա եղանակի մասին Ոստիկանը թուրք է եւ մարդասպան Թուրքերին սիրող-ներողներից մեկը՝ Մարինա Կարապետյան (video) Թուրքերին զայրացրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. գերիներ. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա` Վոլոդյա Հովհաննիսյանը եղել է Սիսիական ջոկատի խմբում, կներկայացնի ռազմաճակատում տեղի ունեցած գործողություններից մանրամասներ Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին: Վաղը՝ 10։30֊ից, անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են նախաձեռնել Էջմիածնի զորամասի դիմաց (ասացին Էջմիածնի ավտոկայանի մոտ է. 34 անհետ կորածներն այդ զորամասից են) Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 1-ին` ժամը 12։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ «Հետպատերազմյան մարտահրավերները՝ հոգեբանական տեսանկյունից»։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման. «13 հարց և բացահայտում»: Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ: Մուտքը՝ միայն դիմակներով: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը: Թեմա- Սննդամթերքի, մասնավորապես, մսամթերքի շուկայում իրականացվող վերահսկողական աշխատանքները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջ...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub